Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել նախագահ Մակրոնի իմպիչմենթի ընթացակարգի մեկնարկին       Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մեկնում է ԱՄՆ    

08 մար 2019 16:59

Քիչ ծխելը նույնպես վտանգավոր է.72 տոկոսով ավելի են ենթակա եղել մահվան վտանգին

Քիչ ծխելը նույնպես վտանգավոր է.72 տոկոսով ավելի են ենթակա եղել մահվան վտանգինՈրոշ մարդկանց թվում է, թե եթե քիչ են ծխում, ուրեմն իրենց ոչինչ չի սպառնում։ Իրականում բոլորովին այդպես չէ, ինչպես ցույց է տվել նոր հետազոտությունը, որն անցկացրել են Քլիվլենդի գիտնականները։ Նրանք պարզել են, որ քիչ ծխող մարդիկ 72 տոկոսով ավելի են ենթարկվում մահվան վտանգին՝ այն մարդկանց համեմատ, ովքեր ընդհանրապես չեն ծխում։
Հետազոտողները որոշեցին պարզել, թե ինչ խնդիրներ կարող են ունենալ «քիչ»՝ ամիսը 15-50 սիգարետ ծխող մարդիկ։ Նրանց հետազոտությունը ցույց տվեց, որ այս մարդիկ նույնպես իրականում կարող են բախվել իրենց սովորության ծանր հետեւանքներին, որը միայն թվում է, թե անվնաս է. այն մարդկանց համեմատ, ովքեր ընդհանրապես չեն ծխել, «քիչ» ծխողները 72 տոկոսով ավելի են ենթակա եղել մահվան վտանգին։
Գիտնականների խոսքով՝ չկա առողջության համար անվտանգ սիգարետների քանակություն. անգամ օրը մեկ հատիկը լուրջ հարված է առողջությանը։ Ուստի, առողջությունը պահպանելու համար խորհուրդ է տրվում բացառել սիգարետները, եւ, իհարկե, թույլ չտալ ուրիշներին ծխել ձեր ներկայությամբ, քանի որ ծխախոտի ծուխը նույնպես կործանարար է առողջության համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր