«Քրեական ռազբորկաներ». Նոր մանրամասներ՝ Ռուսաստանում հայերի, ադրբեջանցիների և դաղստանցիների միջև փոխհրաձգությունից
Ֆրոլովոյի բնակիչները կարծում են, որ օրեր առաջ հայերի, ադրբեջանցիների և դաղստանցիների միջև փոխհրաձգությունը, որի արդյունքում կա մեկ զոհ և երեք վիրավոր, «քրեական ռազբորկա» է, ոչ թե կենցաղային հարց: Այս մասին հայտնում է «Кавказский узел»-ը:
Վոլգոգրադում Դաղստանի կառավարության ներկայացուցիչ Մոգամեդ-Ռասուլ Խալադաևի խոսքերով, փոխհրաձգությանը նախորդել է ծեծկռտուք՝ կապված բիզնեսի ազդեցության գոտիների բաժանման հետ: Մի կողմում հայ-ադրբեջանական ընտանիք է, մյուս կողմում՝ դաղստանցի:
«Հավանաբար այդ դաղստանցին դիմել է իր ընկերների օգնությանը, այդ 6 մարդիկ գնացել են պարզաբանելու, թե ինչու են ծեծի ենթարկել վերջինիս: խոսքը չի վերաբերում միայն դաղստանցիներին: Նրանք քրեական աշխարհում տարբեր ազգերի ներկայացուցիչներ են: Որևէ ազգային հարց այստեղ չկա»,-ասել է Խալադաևը:
Խալադաևի հետ համաձայն է հայկական համայնքի ներկայացուցիչ Գայանե Քոչարյանը, ում խոսքերով, Վոլգոգրադի երկրամասում և մասնավորապես Ֆրոլովոյում ազգային հարցեր չկան:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի ունեցավ մարտի 10-ին: Վիրավորներից 2-ը հայ են, զոհ՝ ՌԴ քաղաքացի ռուս: