17:20 - Կոտայքի մարզում տաք հետքերով հայտնաբերել են զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարողներին         16:39 - Մկնդեղով, կադմիումով և դիօքսիններով աղտոտվածությունը՝ Ալավերդիում և Ախթալայում. ԷկոԼուր      16:15 - Ֆրանսիայում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը    

15 մար 2019 15:25

Մենք չենք անելու որևէ բան, որը փակուղի է տանելու գործընթացը.Զոհրաբ Մնացականյանի պատասխանը Ալիևին

Մենք չենք անելու որևէ բան, որը փակուղի է տանելու գործընթացը.Զոհրաբ Մնացականյանի պատասխանը Ալիևին«Երբ հարց է գալիս՝ որքանով է Հայաստանը զիջում, չի կարող լինել նման երևույթ: Եթե նման ցանկություն ունեցող մարդ կա, դա չի աշխատելու: Ընդգծել ենք մի կարևոր սկզբունք ՝ ԼՂ հակամարտության խնդիրը վերաբերում է մարդկանց ու նրանց անվտանգության համապարփակությունը մնում է ամենակարևոր սկզբունքային խնդիրը»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Հիշեցնենք՝ Զ. Մնացականյանը հանդիպում էր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի և անդամների, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի հետ: Բաց օրակարգով հանդիպմանն անդրադարձ էր կատարվել ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարությանը, ըստ որի՝ «ՀՀ կառավարությունը փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը. դա անընդունելի է ու փորձ՝ արգելափակելու բանակցային գործընթացը», Մնացականյանն ասել է. «Մենք չենք անելու որևէ բան, որը փակուղի է տանելու, որովհետև մնում ենք հավատարիմ գործընթացի խաղաղ կարգավորմանն ու վճռական շարժվելու ենք այդ ուղղությամբ: Սկզբունքային հարց է՝ ընդունելու, որ ԼՂ-ն ունի որոշիչ ձայն ու ներգրավվածություն, բայց դրան զուգահեռ, մեզ պետք է պրակտիկ առումով ընդունել, որ այդ որոշիչ ձայնի արտահայտումը պետք է հաշվի առնվի այն առումով, որ բանակցային գործընթացի մեջ կարողանանք արդյունավետ աշխատել: Մենք բանակցում ենք և՛ ԼՂ-ի հետ, և՛ Մինսկի խմբի շրջանակներում՝ Ադրբեջանի»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր