Ճապոնիայում 16 րոպեի ընթացքում տեղի է ունեցել չորս երկրաշարժ          Տեսանյութ․Սուրբ Ծնունդը հոգեպես վերափոխվելու, մեր ուխտն առ Աստված նորոգելու գեղեցիկ առիթ է․ Ճրագալույցի Պատարագ՝ Մայր Տաճարում       Վեհափառ Հայրապետը կորոշի՝ ինչպես վարվել 10 եպիսկոպոսների հետ    

15 մար 2019 16:05

Ադրբեջանի զորավարժության կրակային փուլը. վարժանքներ են ընթանում նաև Նախիջևանի առանձին համազորային բանակում

Ադրբեջանի զորավարժության կրակային փուլը. վարժանքներ են ընթանում նաև Նախիջևանի առանձին համազորային բանակումՄարտի 14-ին՝ Ադրբեջանում անցկացվող լայնամասշտաբ զորավարժության չորրորդ օրը, անցկացվել է կրակային փուլը: Ներգրավվել են հրթիռահրետանային միջոցներ, զորահատանկային և հատուկ տեխնիկա, ավիացիա, այդ թվում՝ ԱԹՍ:

[Ուղղում] Կրակային փուլը եղել է մարտի 13-ին, սակայն դրա մասին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է մեկ օր անց՝ ներկայացնելով դա նույն օրվա:

Դատելով Ադրբեջանի ՊՆ հրապարակումներից՝ բանակը կիրառել է հրետանի, կանանանետներ և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հրետանային պատրաստություն տեսնելուց հետո զորահատանկային ստորաբաժանումները հետևակի հետ միասին անցել են պայմանական հակառակորդի առաջնագիծը գրոհելուն, ինչին զուգահեռ ճանապարհներ բացելու և խոցված տեխնիկան մարտադաշտից դուրս բերելու համար աշխատել է հատուկ տեխնիկա`ԻՄՌ-2:  Գրոհին աջակցում էր ավիացիան:

Կրակային փուլին ներգրավված միջոցները ներկայացնում ենք ստորև.
Հրթիռային և հրետանային միջոցներ
ԲՄ-21 «Գռադ» – 122 մմ ՀԿՌՀ
RM-70 – 122մմ ՀԿՌՀ
«Վենա» – 120մմ ինքնագնաց հրանոթ
«Գվոզդիկա» – 122մմ ինքնագնաց հաուբից
Դ-30 – 122մմ քարշակվող հաուբից
ՄՏ-12 – 100մմ հակատանկային հրանոթ
«Սանի» – 120մմ ականանետ 
«Խրիզանետմա-Ս» ինքնագնաց հակատանկային հրթիռային համակարգ
RM-70 ՀԿՌՀ-ները կրակային դիրքերումԶրահատանկային տեխնիկա
Տ-72 տանկ
ԲՄՊ-1 հետևակի մարտական մեքենա
ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչ
Ավիացիա և ԱԹՍ, ՀՕՊ
Սու-25 գրոհիչ
Մի-35 հարվածային ուղղաթիռ
«Օրբիտեր-3» հետախուզական ԱԹՍ
Կիրառվել է նաև մահապարտ ԱԹՍ, տեսակը հայտնի չէ [լրացում]
ԶՍՈւ-23-4 «Շիլկա» ԶՀ
ՄՏ-ԼԲ ԶՈւ-23-2 ԶՀ
«Իգլա» դյուրակիր ԶՀՀ
Սու-25 գրոհիչները Քյուրդամիրի ավիաբազայում
Հիշեցնենք, որ Ադրբեջանում լայնամասշտաբ զորավարժությունները մեկնարկել էին մարտի 11-ից և ավարտվելու են մարտի 15-ին: Զորավարժության նախորդ օրերի հիմնական գործողություններին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ըստ Ադրբեջանի ՊՆ հայտարարություն՝ ներգրավվել են մինչև 500 միավոր զրահատանկային տեխնիկա, ավտոմոբիլային և հատուկ միջոց, մինչև 300 միավոր տարբեր տրամաչափի հրթիռահրետանային միջոց, տարբեր նշանակության մինչև 20 միավոր ավիացիոն միջոց: 
Սրան զուգահեռ հրամանատարաշտաբային վարժանքներ են ընթանում նաև Նախիջևանի առանձին համազորային բանակում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր