Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

16 մար 2019 13:14

Ովքեր են Օպերայի սրճարանների սեփականատերերը և ինչպես են տիրացել տարածքներին

Ովքեր են Օպերայի սրճարանների սեփականատերերը և ինչպես են տիրացել տարածքներին«Օպերայի ուրվականը» 

«Վերելք» ՍՊԸ-ին հողհատկացում 1996-ին կատարել է քաղաքապետ Վանո Սիրադեղյանը: Ընկերությունը Ռոբերտ Նազարյանի որոշմամբ ընդլայնելով տարածքը կառուցել է «Օպերայի ուրվականը» սրճարանը: Սեփականատերը Կենտրոն համայնքի նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանի տեղակալ Դավիթ Առաքելյանն է: Սրճարանի տարածքը այսօր կազմում է 1800 քմ: 
Դաշնակցականների սրճարանը 
 «Դաշնակցականների սրճարան», շատերը «Մեղեդի» սրճարանում ժամադրվելուց հենց այսպես էլ ասում են: Սրճարանի տեղում դաշնակցական Միքայել Մանուկյանին 20 քմ տաղավարի համար տարածք է հատկացրել 1997 թ. քաղաքապետ Վանո Սիրադեղյանը: Ո՞վ էր միջնորդել Վ. Սիրադեղյանին այս հատկացման համար, այդպես էլ հնարավոր չեղավ պարզել: Քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի որոշմամբ ընդլայնվել է սրճարանի տարածքը եւ հասնելով մինչեւ 1250 քմ: Ամենայն հավանականությամբ, ընդլայնումը կատարվել է ԱԺ-ի նախկին պատգամավոր Սամվել Ավետիսյանի եղբոր համար: Հենց նա է սրճարանի 50 տոկոսի փայատերը:
Պետության վնասները կազմել են միլիոնավոր դոլարներ 
Կառավարության որոշմամբ 20 քմ հողհատկացման դեպքում աճուրդ չի հայտարարվում: Այդ իսկ պատճառով Օպերայի այգում եւ Օղակաձեւ զբոսայգում եւ, ընդհանրապես, Երեւանում քաղաքապետարանը հենց այդպես էլ վարվել է: Հատկացնում է 20 քմ, իսկ հետո սկսում է ընդլայնումը` ինչքան ուզես: Իսկ եթե քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող հողակտորները հատկացվեին աճուրդով, բնականաբար, հսկայական գումարներ կմտնեին պետական բյուջե: Բերենք ընդամենը մի օրինակ` Օպերայի այգում, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, սրճարաններից մեկը վաճառվել է 250 հազար դոլարով: Սեփականատերերը սրճարանը կառուցելու համար հավանաբար ծախսել են 15 հազար դոլար: Փաստորեն, քաղաքապետարանից չնչին գումարներով վերցրել են այդ տարածքը եւ վաճառել: 250 հազար դոլարից 200 հազարը հնարավոր էր մտցնել պետբյուջե, սակայն իմանալով ովքեր են այդ տարածքի տերերը, հասկանալի է, թե ինչու հողհատկացումները աճուրդային կարգով չեն արվել: Եթե փորձենք հաշվել այդ վնասը միայն Օպերայի այգում հատկացված տարածքներով (այստեղ 15 ընկերությունների սրճարաններ կառուցելու համար տարածք է հատկացվել), այն կանցնի մեկ մլն դոլարը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր