ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

16 մար 2019 14:37

Նարգիլեները բերել, շարել եք, Երևանը սարքել եք Հալեպ.Հալեպահայերը վիրավորված են Վիկտոր Մնացականյանի հայտարարությունից

Նարգիլեները բերել, շարել եք, Երևանը սարքել եք Հալեպ.Հալեպահայերը վիրավորված են Վիկտոր Մնացականյանի հայտարարությունիցԿենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը նախօրեին Օպերայի հարակից սրճարանների ապամոնատժման դեմ պայքարող աշխատակիցների հետ բանավեճի ընթացքում դժգոհել էր որոշ սրճարանների գործելաոճից՝ հայտարարելով. «Նարգիլեները բերել եք, հարյուրներով շարել եք, Երևանը սարքել եք Հալեպ, էտ լա՞վ ա: Դուք ինձ հարցնու՞մ եք, որ բերում եք էտ նարգիլեները, շարում եք»:

Մնացակայանի հայտարարությունը հարուցել է հալեպահայերի դժգոհությունը: Նրանք մասնավոր զրույցներում և սոցցանում իրենց վրդովմունքն են հայտնում, առ այն, որ հազարամյա պատմություն և մշակույթ ունեցող քաղաքը Վիկտոր Մնացականյանն ասոցացնում է միայն նարգիլեների հետ և մատնացույց է անում որպես վատ օրինակ:

Սիրиահայ Շանթը սոցցանցի իր էջում գրել է. «Պարոն Մնացականյան՝
4019 տարիների պատմություն ունեցող Հալեպը Ձեզ համար կալյանով կկրճատվի՞։
Ձեր արտահայտությունը վիրավորական էր։
Նարգիլեները բերել, շարել եք, Երևանը սարքել եք Հալեպ.Հալեպահայերը վիրավորված են Վիկտոր Մնացականյանի հայտարարությունից
Բազմապատիկ հալեպահայեր՝ բիզնեսներ և ներդրումներ են ունեցել տարբեր ոլորտներում..
Ավելի ճիշտ չէ՞ր լինի սփյուռքի ամենամեծ համայնքի քաղաքի մասին, ավելի հարգանքով խոսել»:
 
Թեմային արձագանքել են նաև հայ օգտատերերը՝ նշելով, որ իրենց հալեպահայ ընկերները վրոդվված են Վիկտոր Մնացականյանի հայտարարությունից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր