20:56 - Բավարար ժամանակ ու լիարժեք իշխանություն ունեցել եք փաստերով խոսելու համար         19:07 - Կինոյի տղան, կամ փնտրված տղամարդը      17:22 - Նովոսիբիրսկում ավտովթարի հետևանքով հայ է զոհվել    

18 մար 2019 12:03

Բնակիչները թույլտվություն ստացան հետևելու՝ ինչպես են ծախսվում համատիրության գումարները

Բնակիչները թույլտվություն ստացան հետևելու՝ ինչպես են ծախսվում համատիրության գումարներըՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր մասնակցում էին «Գրանդ հոլդինգի» կողմից կառուցված բազմաբնակարան շենքի բացմանը։
Վարչապետին ու քաղաքապետին խնդրանքով դիմեցին նորակառույցի դիմացի խարխլված շենքի բնակիչները՝ խնդրելով ուշադրություն դարձնել իրենց բնակարանային պայմաններին։

«Ես խնդրում եմ, էս շենքի վիճակին նայեք էլի, փլվում է, խնդրում ենք, մի բանով օգնենք էլի», - ասաց շենքի բնակիչներից մեկը։
«Դուք էլ նայեք», - արձագանքեց վարչապետը։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությաւնն էլ հետաքրքրվեց՝ արդյոք բնակիչները վճարում են համատիրության վճարները։
«Ինչքան կարողանում ենք, վճարում ենք», - ասացին բնակիչները՝ ընդգծելով, որ չեն հետևում, թե գումարներն ինչպես են ծախսվում։
«Մեզ ով է թույլ տալիս, որ մենք հետևենք», - ասաց բնակինչներից մեկը։
«Ես թույլ եմ տալիս, հետևեք», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրանք խնդրեցին գոնե շենքը դրսից կարգի բերել, որ համապատասխանի դիմացի նորակառույցի գույներին։
Հայկ Մարությանն էլ ասաց, որ բոլոր շենքերը կարգի են բերվելու։
Բնակիչները խոստացան ֆինանսապես օգնել, որ շենքը կարգի բերվի։
«Եթե բնակիչները պատրաստ են, լավ գաղափար է, մի քիչ  քաղաքապետարանը կմասնակցի, մի քիչ էլ կառավարությունը մասնակցի։ Ցանկացած հարցի լուծման հիմքում պետք է դնել համագործակցությունը», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

 
Հայկ Մարությանը, խոսելով տարածված տեղեկությունների մասին, թե առաջկայում իր կարգադրությամբ քանդվելու են շենքերի տանիքներին կառուցված մանսարդները, հայտարարեց, որ հակառակն է արվելու. «Մենք մանսարդների կառուցում ենք նախաձեռնում, դրանք  պետք է լինեն, այսպես կոչված, 5-րդ ճակատը: Այն պետք է լինի համակարգված, կարգավորված, գլխավոր ճարտարապետի կողմից պետք է ունենա թույլտվություն»:
«Եթե տեսել եք, օրինակ Փարիզի շենքերի 5-րդ ճակատի հարցը հենց այդպես է լուծվել: Դրանով շենքը գեղեցկանում է, քաղաքը գեղեցկանում է, մարդիկ էլ նոր բնակարաններ են ունենում: Չկա քանդման, կա կառուցման գաղափար: Բնականաբար դա պետք է լինի շենքի բնակիչների համաձայնությամբ»,-ասաց Մարությանը:
Նոր կառուցվող հատվածը համապատասխանելու է բոլոր շինարարական նորմերին:
 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր