Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

18 մար 2019 15:50

Թուրք ժողովուրդը միշտ կապրի այս հողերի վրա, նա թույլ չի տա Ստամբուլը վերածել Կոստանդնուպոլսի

Թուրք ժողովուրդը միշտ կապրի այս հողերի վրա, նա թույլ չի տա Ստամբուլը վերածել ԿոստանդնուպոլսիԹուրք ժողովուրդը թույլ չի տա Ստամբուլը վերածել Կոստանդնուպոլսի։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչությունը։
«Ահաբեկչությունը Նոր Զելանդիայում որոշակի շրջանակների ահազանգն է՝ հասցեագրված Թուրքիային։ Մուսուլմանների թշնամիները ցույց տվեցին, որ շարունակում են մեզ ատել։ Մենք պատրաստ ենք հակահարված տալ նրանց եւ բարձրաձայն ասում ենք այդ մասին Չանաքկալեում... Թուրք ժողովուրդը միշտ կապրի այս հողերի վրա, նա թույլ չի տա Ստամբուլը վերածել Կոստանդնուպոլսի»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Չանաքկալեի՝ Դարդանելի գործողության ժամանակ թուրքական զորքերի տարած հաղթանակի 104-ամյակի արարողության ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով NTV-ին։

1915 թվականի ապրիլին սկսվեց գրեթե մեկ տարի տեւած Դարդանելի (Գալիպոլի) գործողության ակտիվ շրջանը, որը կարեւոր փուլ էր Առաջին համաշխարհային պատերազմում։ Այն Բրիտանիային, Ֆրանսիային եւ նրանց դաշնակիցներին չբերեց ակնկալվող արդյունքը՝ Դարդանելի նեղուցի զավթումը, թուրքական զորքերի համառ դիմադրության պատճառով։ Նրանց հաջողությունը Գալիպոլի (Չանաքկալե) ճակատամարտում վճռական նշանակություն ունեցավ ամբողջ գործողության համար, որն ավարտվեց Թուրքիայի տարածքից օտարերկրյա զորքերի դուրսբերմամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր