Էմանուել Մակրոնը, Ֆրիդրիխ Մերցը, Քիր Սթարմերը և Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև          Մազաթափության դեմ պայքարելու արդյունավետ բնական միջոցներ       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 10-ի համար    

19 մար 2019 14:15

Տեսանյութ. Գնացքը վաղուց գնացել է, եւ նրա հետեւից նույնիսկ ֆեռարիով էլ չեք հասնի. Փաշինյանը՝ նախորդ իշխանություններին

Սա այն դեպքը չէ, որ վարչապետը չի տիրապետում երկրի իրականությանը, քանի որ ես հաճախ մարդկանց հետ ուղիղ շփման մեջ եմ: Այդ մասին այսօր՝ մարտի 19-ին, մամուլի ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձավ կառավարության գործունեության հասցեին հնչող քննադատություններին.  «Այն որ փորձում են ասել, որ երկրում ինչ-որ… Գրում են, որ երիրն անկայունության շրջանում է, տուրբուլենտության… էլի սկսվում է ցիկլը՝ թեժ գարուն, թեժ ամառ, թեժ աշուն, հեսա տեսեք ինչ է լինելու: Ոչ մի բան էլ չի լինելու: Մարդիկ կան, որ պետք է հասկանան, որ իրենց գնացքը վաղուց գնացել է, եւ եթե հետեւից փորձեն ֆեռարիով էլ հասնել, իրենց գնացքին չեն կարող հասնել: Իրենց էջը փակված է: Եւ իրենք մի ճանապարհ ունեն՝ կանգնեն ժողովրդի առաջ եւ ապաշխարհեն, եւ ժողովրդից ներում հայցեն: Իրենք ուրիշ անելիք Հայաստանի Հանրապետությունու չունեն: Չնայած ասում եմ, իրենց բոլոր ցանկությունները՝ վարել քաղաքական, հասարակական, մենք երաշխավորելու ենք»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր