«Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

20 մար 2019 11:15

Քանդելուց առաջ գոնե հաշվե՞լ են, թե ինչքան վնաս են տվել պետությանը.168 ժամ

Քանդելուց առաջ գոնե հաշվե՞լ են, թե ինչքան վնաս են տվել պետությանը.168 ժամՄոտենում է իշխանափոխության մեկ տարին։ Երբևէ կառավարությունը հարց տվե՞լ է իրեն, թե ի՞նչ է արել այս ընթացքում տնտեսությունն աշխուժացնելու, նոր աշխատատեղ բացելու, սոցիալական խնդիրներ լուծելու, մարդկանց ապրելու պայմանները բարելավելու առումով։ Փոխարենը այս կամ այն գործարանը փակելու, ներդրումային ծրագիր կասեցնելու, աշխատատեղ կրճատելու, օպտիմալացում անելու վերաբերյալ հայտարարությունների պակաս չկա։
Հիմա էլ ընկել են սրճարանները քանդելու հետևից։ Քանդելը` քանդենք։ Հազիվ թե կարելի է մի քանի տասնյակ կամ հարյուր մարդ գտնել, որ դեմ է դրան։ Բայց արդյո՞ք այսօր դրա ժամանակն է։ Սրճարան քանդելն այդքան հրատապ խնդի՞ր էր, երբ տնտեսությունն առանց այն էլ տեղից չի շարժվում, ակտիվություն չկա, ներդրումներ չկան, չեն ստեղծվում նոր աշխատատեղեր։

Այս պայմաններում ինչպե՞ս կարելի է ևս մի քանի հարյուր մարդու փողոց շպրտել։ Մարդիկ նոր իշխանություններից սպասում են իրենց սոցիալական վիճակի բարելավում, կենսամակարդակի բարձրացում, կյանքի և ապրելու պայմանների լավացում, և ոչ թե՝ վատացում։
Ինչքան էլ փոքր, բայց այդ սրճարաններում ևս ՀՆԱ է ստեղծվում, հարկ է գոյանում, փող է մտնում պետական բյուջե։ Մի՞թե տնտեսությունն այնքան է առաջ գնացել, որ այլևս չունի դրա կարիքը։ Առանց այդ էլ՝ տնտեսական աճը մնացել է առևտրի և ծառայությունների հույսին։ Էլ չասենք, թե ինչ են անում հարկային մարմինները բյուջեի մուտքերն արհեստականորեն ավելացնելու և հասարակության աչքին թոզ փչելու համար։
Այսօր կառավարությունը ոտ ու ձեռ ընկած՝ հարկային բեռ է ավելացնում, լուրջ ճնշում է դնում սպառողների գրպանին, ինչ է թե՝ կարողանա բյուջեի ճեղքերը փակել։ Բայց քանդում է մի բան, որտեղից կարող էր եկամուտ ստանալ։
Քանդելուց առաջ գոնե հաշվե՞լ են, թե ինչքան վնաս են տվել պետությանը։
Եվ, որ շատ ավելի կարևոր է, ի՞նչ նախադեպ ենք ստեղծում սրանով մյուսների և պոտենցիալ ներդրողների համար։ Հիմա ո՞նց եք պատկերացնում, ոլորտում գործող որևէ մեկ այլ սուբյեկտ պատրա՞ստ է նոր ներդրումներ անել, երբ գիտի, որ ցանկացած պահի կարող են նույն կերպ վարվել իր հետ։ Մի կողմից՝ ուզում ենք՝ մարդիկ ներդրումներ անեն, բիզնես բացեն, աշխատատեղեր ստեղծեն, մյուս կողմից` խնդիրներ ենք ստեղծում գործող բիզնեսի համար։ Անկախ նրանից, դրանք հասարակության մեծ մասի սրտո՞վ են, թե՞ ոչ, այսպիսի տնտեսական ու սոցիալական պայմաններում նման քայլի գնալուց առաջ հազար անգամ պետք է ծանր ու թեթև անել. ի՞նչ ենք ստանում դրանից և ի՞նչ ենք կորցնում։
Ի վերջո, միշտ էլ կարելի է քանդել։ Բայց դա հնարավոր էր անել նաև ավելի քաղաքակիրթ ձևով։ Ոչ մեկը չի վիճարկում, որ այն, ինչ արվում է, օրինական է։ Քաղաքապետարանին տրված է այդ իրավունքը։ Բայց մի՞թե դա էր միակ լուծումը։ Իհարկե` ոչ։ Պարզապես այս պահին քաղաքական իշխանությանը հերթական շոուն էր պետք` հասարակության ուշադրությունն այլ, ավելի կարևոր խնդիրներից շեղելու համար։
Առավել մանրամասն՝168 ժամ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր