16:57 - Արցախում առանձնակի դաժանությամբ 18-ամյա տղան սպանել է 10 տարեկան եղբորը         16:40 - «Արարատ-2» ֆուտբոլային թիմի դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանի սպանությունից մանրամասներ են հայտնի դարձել      16:35 - Երեկոյան ժամերից Հայաստան կներթափանցեն արկտիական ցուրտ օդային հոսանքներ․ ձյան առատ տեղումներ են սպասվում    

20 մար 2019 13:44

Աննա Նաղդալյանը՝ Ադրբեջանի կողմից զորավարժություններ անցկացնելու մասին.Թող ոչ ոք դրանում չկասկածի

Աննա Նաղդալյանը՝ Ադրբեջանի կողմից զորավարժություններ անցկացնելու մասին.Թող ոչ ոք դրանում չկասկածիԱդրբեջանի կողմից լայնածավալ, չհայտարարված հարձակողական բնույթի զորավարժությունների անցկացումը չի նպաստում ժողովուրդներին խաղաղությանը պատրաստելուն։ Այս մասին մարտի 20-ին մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
Նրա խոսքով՝ հարցը բարձրացվել է ՀԱՊԿ-ում, Ադրբեջանից պահանջվել են բացատրություններ։ Նույնը վերաբերում է նոր զորամասի տեղակայմանը սահմանամերձ գոտում եւ Ադրբեջանի կողմից նռնականետի կիրառմանը։ «Հայաստանը եւ Արցախը վճռական են սեփական պաշտպանության եւ հակամիջոցների հարցում։ Թող ոչ ոք դրանում չկասկածի»,- ընդգծել է Նաղդալյանը։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների մասով կա սկզբունք, որին մենք հետևում ենք , ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կա՞ հստակությունը հանդիպման հետ կապված:

«Դեռևս այն փուլը չէ, որ համաձայնեցված կարգով հայտարարենք հանդիպման մասին,- ասաց նա՝ հավելելով, որ Արտաքին գործերի նախարարությունը մշտական կապի մեջ է միջնորդների հետ և աշխատում է այդ ուղղությամբ,- մենք բարձր ենք գնահատում միջնորդների՝ խնդրի հանգուցալուծմանն ուղղված ջանքերը»: 

Լրագրողների դիտարկմանը, թե Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հայտարարել էր, որ պետք է վերանայել Մադրիդյան սկզբունքները, արդյոք այս դիրքորոշումը համընկնո՞ւմ է ՀՀ-ի դիրքորոշման հետ, Աննա Նաղդալյանը պատասխանեց. 

«Պարոն Մայիլյանը հայտնել է՝ որպես Արցախի ներկայացուցիչ, իսկ Արցախը առանձին քաղաքական միավոր է, ունի իր կողմից ընտրված իշխանությունը, ունի իր տեսակետը, և նա արտահայտել է իր կարծիքը՝ որպես Արցախի ներկայացուցիչ»:

Ըստ նրա՝ Արցախի և Հայաստանի միջև այս հարցում չկան հակասություններ, կան հարցեր, և մենք մշտապես համագործակցում ենք արցախյան մեր գործընկերների հետ: «Սա այն հարցերի շրջանակն է, որոնց մասին մշտական երկխոսության մեջ ենք Արցախի հետ»,- ասաց նա:

Ադրբեջանի իր գործընկերոջ հետ հանդիպման օրակարգի մասին, ըստ Աննա Նաղդալյանի, Նիկոլ Փաշինյանն արդեն խոսել է Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ: «Հանդիպումը նվիրված է լինելու նրան, թե ինչպես են մեկնաբանվում փաստաթղթում ամրագրված սկզբունքներն ու դրույթները, որոնք վկայակոչվել էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից»,- ասաց նա:
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր