«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

20 մար 2019 17:27

Ոստիկանության արձագանքը այն լուրերին, թե Օսիպյանը սպառնում է Բորիս Մուրազիին և վերջինիս ընտանիքին

Ոստիկանության արձագանքը այն լուրերին, թե Օսիպյանը սպառնում է Բորիս Մուրազիին և վերջինիս ընտանիքինՈստիկանությունը հայտարարություն է տարածել՝ պատասխանելով Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազիի հայտարարությանը, որ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը սպառնում է իրեն ու իր ընտանիքին: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազին այսօր իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, թե «Ոստիկանապետ Օսիպյանը սպառնում է ինձ և ընտանիքիս»: Մինչ այդ նա նամակ էր ուղարկել ոստիկանության պետին՝ ակնարկելով, թե ինչ-որ ֆեյքեր սպառնացել են իրեն: Դրանից հետո Հասարակայնության հետ կապի ու լրատվության վարչության պետը ոստիկանության պետի հանձնարարությամբ կապ է հաստատել Մուրազիի հետ և առաջարկել, որ նա ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն հաղորդում ներկայացնի համացանցում իրեն սպառնալու մասին: Շատ չանցած, տրամաբանական այս գործողության փոխարեն Մուրազին իր էջում տեղադրում է վերոնշյալ գրառումը, որին ի պատասխան ՀԿԼՎ պետը գրառում է անում՝ ներկայացնելով իր հիշյալ առաջարկն ու ենթադրություն անելով, որ նման պարագայում իրավապահ կառույցին չդիմելը կարծել կտա, որ Մուրազիի ասածները զուտ աղմուկ բարձրացնելու ու դրանից ինչ-ինչ շահ քաղելու նպատակ են հետապնդում:

Կասկածները շուտով հաստատվեցին. Բորիս Մուրազին սկսեց հարցազրույցներ տալ լրատվամիջոցներին՝ իրեն ուղղված մտացածին սպառնալիքները «հիմնավորելու» համար հիմա էլ հղում անելով ոստիկանության պետի հետ հեռախոսազրույցին: Ընդ որում, այս հղման «առանցքը» Մուրազիի խիստ զարմանքն է, թե ոստիկանության պետը զանգել է իրեն, և ակնարկը, թե դա աննախադեպ էր:

Իրականում զարմանալի ոչինչ չկա. Վալերիյ Օսիպյանը վերջին տարիներին, իր ծառայողական գործունեությամբ պայմանավորված, անմիջական շփումներ է ունենում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ինչը հենց իրենք՝ լրագրողները կհաստատեն, ավելին՝ լրագրողներից շատերն ունեն նրա հեռախոսահամարը և մեկ անգամ չէ, որ զանգել ու խոսել են ոստիկանապետի հետ: Մուրազիի զարմանքը գուցե նրանից է, որ ինքն ու իր կայքը երբեք լրագրողական ակտիվ գործունեությամբ աչքի չե՞ն ընկել: Չնայած ավելի հակված ենք կարծելու, որ այդ «զարմանքն» ընդամենը հնարք է, քանի որ Մուրազին էլի հեռախոսազրույցներ ունեցել է ոստիկանապետի հետ, ընդ որում, թախանձագին խնդրելով, որ այդ խոսակցությունների մասին ոչ մեկը չիմանա: Այս հանգամանքը ստիպված ենք հանրայնացնել, քանի որ հենց ինքն է «ոտնահարել» իր խնդրանք-պայմանը…
Ավելին՝ իր հիշատակած հեռախոսազրույցի վերաբերյալ նկատենք, որ ոստիկանապետի զանգից հետո ինքն է հետ զանգել, ասել, թե ուշ ժամ է, և երբ ոստիկանապետն առաջարկել է ընդհատել խոսակցությունը, Մուրազին չի համաձայնել, ու հեռախոսազրույցը շարունակվել է…
Ավելին՝ կարծում ենք, Բորիս Մուրազին չի ժխտի նաև ոստիկանության պետի հետ հանդիպելու իր նախկին ցանկություն-խնդրանքները…

Ինչ վերաբերում է ոստիկանության պետի հետ խոսակցության վերաբերյալ նրա գրության մեջ արված խորհրդավոր ակնարկներին, ապա եղել է ընդամենը հետևյալը. ոստիկանության պետը հարցրել է, թե ինչու են իր և ոստիկանության մասին անհիմն տեղեկատվություն տարածում, Մուրազին պատասխանել է, թե իր աղբյուրներն են այդպես ասում, իսկ ոստիկանության պետի հարցին, թե ինչ աղբյուրների մասին է խոսքը, չի պատասխանել…
Սրանք են բոլոր «խորհրդավոր մանրամասները»:
Եվ այս ամենը՝ խորհրդավորության պատրանք ստեղծելը, մի բաժակ ջրում փոթորիկ բարձրացնելը, չեղած բանից աղմուկ սարքելը, համոզված ենք, որոշակի նպատակներ է հետապնդում: Ուստի կրկին կոչ ենք անում զբաղվել ազնիվ լրագրությամբ ու մեկ անգամ ևս հաստատում ենք, որ ոստիկանությունը, իր գործառույթներին հավատարիմ, պատրաստ է հետամուտ լինել իրականության բացահայտմանն ու պաշտպանել ցանկացածին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր