2026 թվականին Արցախից տեղահանված ընտանիքներում ծնված երեխաները նույնպես կդառնան բնակծրագրի շահառու          Զինված ահաբեկիչները միացել են բողոքի ցույցերին, խաղաղ ցույցերը վերածելով անկարգությունների       Եթե Երևան քաղաքը վերածվի մի մեծ անտառի՝ օդի որակը միևնույն է չի լավանա    

22 մար 2019 15:03

Հերթը հասավ հավաքարարներին.Ազգային ժողովի մաքրուհիները պատրաստվում են գործադուլի

Հերթը հասավ հավաքարարներին.Ազգային ժողովի մաքրուհիները պատրաստվում են գործադուլիԱԺ-ում այսօր իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել խորհրդարանում աշխատող մաքրուհիները, պատճառը` աշխատավարձի կրճատումն է: Ըստ նոր պայմանագրի` մաքրուհիները ինչպես նախկինում, հիմա նույնպես կաշխատեն նույն ժամաքանակով` օրական 2 ժամ, սակայն կկրճատվի նրանց աշխատավարձի չափը` դառնալով 40 հազար դրամ: «Ես 40 հազարով ոնց պահեմ երկու տղայիս, մեկը ուսանող ա: 40 հազարով կարա՞ս ուսանող պահես: 40 հազարն իրենց մի օրվա փողն ա»,- ասում են նրանք:
Նրանք այսօր մոտ մեկ ժամ առաջ են տեղեկացել, որ իրենց աշխատավարձը կրճատվել է։ «Նախկինում ավելի լավ էր, նենց են անում, որ երանի տանք էն օրերին»,- ասում էին դժգոհ մաքրուհիները: Վերջինները վճռեցին՝ երկուշաբթի օրվանից այլևս չեն գա աշխատանքի կամ կգան ու չեն աշխատի:
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր