Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

23 մար 2019 16:48

Մեղրիի զորամասի պատժված զինծառայողները տեղափոխվել են առաջնագիծ. նրանք չեն վերադառնա նախկին զորամաս

Մեղրիի զորամասի պատժված զինծառայողները տեղափոխվել են առաջնագիծ. նրանք չեն վերադառնա նախկին զորամասՆերկայացվում է, որ Մեղրիի զորամասերից մեկում եղած խնդիրն առաջացել է սպայի մեղքով, բայց իրականում այդպես չի եղել: Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Մեղրիի զորամասերից մեկում զինծառայողներն ինքնակամ լքել են զորամասը՝ այդպիսով հայտնելով իրենց բողոքը: Դրանից հետո մի խումբ զինծառայողների մարտի 17-ին տեղափոխել են Կապանի, ապա Ստեփանակերտի կարգապահական զորամասեր, որտեղից էլ այնուհետև տարել են առաջնագիծ: Ծնողների հավաստմամբ՝ միջադեպը պատահել է սպայի պատճառով:

«Միջադեպի հետ կապված ամեն ինչ չեմ կարող ասել. կատարվում է քննություն: Բայց հարցը հետևյալն է. մի քանի զինծառայող փորձել են իրենց սեփական վարքն ու բարքը դնել զորամասում: Ազդեցություն են ունեցել ուրիշ զինծառայողների վրա: Այդ մի քանի զինվորն իրենց մասով որոշումները փորձել են բեկանել՝ մյուս զինվորների հետ մասսայական բողոք անելով: Դրա արդյունքում և՛ իրենք, և՛ բողոքի ակտիվ մասնակիցները պատժվել են»,– ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ բոլոր այդ զինծառայողները տարվել են առաջնագիծ, ընդ որում՝ ոչ միայն Արցախի, այլ նաև Տավուշի շրջանի՝ Բերդ, Նոյեմբերյան ու շատ այլ բնակավայրեր:

Հարցին, թե հնարավոր է արդյոք, որ պատժված զինվորները, ի վերջո, վերադառնան նախկին զորամաս, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ո՛չ»: 

Նա շեշտեց, որ Զինված ուժերում նման դրսևորումները տեղ չունեն, և ցանկացած անկարգություն խստիվ պատժվելու է: ՊՆ մամուլի խոսնակը նաև հատուկ ընդգծեց՝ սպաները ևս պատժվելու են:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր