Իսրայելական ԱԹՍ-ները, որոնք ոչնչացվել են իրանական ՀՕՊ համակարգերից, արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքի՞ց          Ձեր երեխաների աչքերի մեջ ո՞նց եք նայում...Գնացեք սահմանների հարցը լուծեք.... առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը       ՈՒրախ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համար    

28 մար 2019 12:35

Ադրբեջանի և Թուրքիայի ակտիվությունը Նախիջևանում.Բաքուն մտադիր է ուժով «վերադարձնել» Ղարաբաղը

Ադրբեջանի և Թուրքիայի ակտիվությունը Նախիջևանում.Բաքուն մտադիր է ուժով «վերադարձնել» ՂարաբաղըՀայտնի է դարձել, որ Վիեննայում մարտի 29-ին կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը, որն անցկացվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:
Մեկնաբանելով առաջիկայում կայանալիք հանդիպումը՝ ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևը կարծիք է հայտնել, որ այդ հանդիպումից պետք չէ ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցություններում բեկումնային առաջընթաց ակնկալել, քանի որ հակամարտությունը կողմերի միջև չի թուլացել:
Սակայն քաղաքագետի դիտարկումներով՝ Բաքվի քաղաքականությունը ներկա պահին առավել սադրիչ է դարձել, ինչը հաստատում են վերջերս տեղի ունեցող իրադարձությունները: Ինչ վերաբերում է Ղարաբաղում լարվածության թուլացմանը, փորձագետի կարծիքով՝ դա ժամանակավոր բնույթ է կրում, և ադրբեջանական կողմն ուղղակի սպասում է, որ կրկնի 2016 թվականի դեպքերը:
«Որոշակի անորոշություն կա Երևանի և Ստեփանակերտի միջև: Եվ այն պայմանը, որ Ստեփանակերտին պետք է հրավիրել բանակցությունների սեղանի շուրջ, անիրականանալի է Բաքվի կոշտ դիրքորոշման պատճառով: Դա կարելի է նաև ընկալել որպես Ղարաբաղի պաշտպանության համար պատասխանատվության անցումը Ստեփանակերտին:
Սրան պետք է գումարել նաև Ադրբեջանի և Թուրքիայի ակտիվությունը Նախիջևանում՝ բանակային համալիրի ստեղծումը, երկաթուղու կառուցումը, ազատ առևտրի գոտու ստեղծումը և հայտարարությունները, որ այդ կողմից կարող է փակվել երթևեկությունը դեպի Արցախի Հանրապետություն: Այսինքն՝ այս ամենն, ինչ տեղի է ունենում, ինձ հիմք չի տալիս խոսելու ԼՂ հիմնախնդրի խաղաղ ճանապարհով կարգավորման մասին: Խոսել առաջընթացի մասին որոշակի կապի ստեղծման հիման վրա լուրջ չէ», - ասել է Եվսեևը РУСАРМИНФО-ին տված հարցազրույցում:
Ռուս փորձագետն ընդգծել է, որ Բաքուն ընդհանրապես չի փոխել իր դիրքորոշումը Ղարաբաղը բանակցային գործընթացին ներգրավելու հարցում: «Բաքուն մտադիր է ուժով «վերադարձնել» Լեռնային Ղարաբաղը: Ոչ թե անվտանգության գոտիները, այլ ողջ Լեռնային Ղարաբաղը, ինչը կհանգեցնի ողջ հայության հեռացմանն այնտեղից: Բաքվի համար իրադարձությունների նման զարգացումն է ընդունելի համարվում, ինչն անընդունելի է Արցախում բնակվողների համար: Ինչո՞վ է պայմանավորվում առաջընթացը: Մի քանի շրջանների հանձնումո՞վ: Նույնիսկ մեկ շրջանի հանձնումը կհանգեցնի ողջ Ղարաբաղի կորստին», - շեշտել է փորձագետը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր