Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

28 մար 2019 14:16

Էդ ով ա Ադրբեջանից երբևէ եկել բանակցելու,Ի՞նչ փոխզիջում, դա ընդդիմադիր ուժերը դիվիդենտներ շահելու համար են միշտ պնդում

Էդ ով ա Ադրբեջանից երբևէ եկել բանակցելու,Ի՞նչ փոխզիջում, դա ընդդիմադիր ուժերը դիվիդենտներ շահելու համար են միշտ պնդումԱյսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադառնալով արցախա-ադրբեջանական հակամարտության խնդրին՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ասաց. «Ես պատերազմի վտանգ ամեն ժամ զգում եմ ու միշտ ասում եմ. մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի, երեկ էլ եմ ասել, էսօր էլ եմ ասում, 18 տարի առաջ էլ եմ ասել: Ես չեմ ասում, որ պատերազմ պետք է լինի, բայց որ պատերզմ լինի, մենք պիտի պատրաստ լինենք: Պատերազմը փաստ է, իրողություն, որը պետք չէ հետաձգել: Որովհետև մենք գիտենք, եթե էսօրվա թշնամին նման տեսակի ժամանակակից զինուժ ունի, էդ զենքը պիտի մի օր կրակի չէ՞, ինչի՞ համար են բա դրանք առել:
Անդրադառնալով փոխզիջումների միջոցով խաղաղ կարգավորման հասնելու հարցին՝ Միքայելյանը նշեց. «Էսօր շատ վաղ է փոխզիջման մասին խոսել, ի՞նչ փոխզիջում: Էդ ով ա Ադրբեջանից երբևէ եկել բանակցելու, որ մենք ինքներս մեզ մտածում ենք փոխզիջումների մասին: Ի՞նչ փոխզիջում, էդ բաներ ա, որ ընդդիմադիր ուժերը դիվիդենտներ շահելու համար միշտ պնդում են»:
Պատգամավորը, ադրբեջանցիներին դիմելով, ասաց.«Թող ադրբեջանցին իմանա՝ որ հանկարծ նման ոտնձգություն լինի, մինչև Բաքու քայլելու ենք, հայ զինվորը քայլելու է: Քառօրյա պատերազմը ցույց տվեց, թե էդ երիտասարդ տղաները ոնց կարողացան դիմակայել հզոր զինտեխնիկային»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր