Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց          Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

28 մար 2019 15:43

Վեճ՝ ԱԺ-ում Իմ քայլի և ԲՀԿ պատգամավորների միջև.հարցին միջամտեց վարչապետը

Վեճ՝ ԱԺ-ում Իմ քայլի և ԲՀԿ  պատգամավորների միջև.հարցին միջամտեց վարչապետը«ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցին «Իմ քայլը խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի՝ խմբակցության անունից ելույթը ԱԺ-ում վեճի առիթ դարձավ:
Նա անդրադարձավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի մտքերին, որը վերաբերում էր «Կենսաթոշակների մասին» օրենքի նախագծի քննարկմանը: «Ամենևին էլ հուզական, բարձր տոներով ելույթը չի նշանակում, որ ձայնը դառնում է ավելի լսելի, և դա բացարձակ ճշմարտություն է, ես նախընտրում եմ խոսել թվերով ու փաստերով»,-ասաց պատգամավորը:  
Նա կենսաթոշակներին վերաբերող թվերը ներկայացրեց, որն աննախադեպ փոփոխություն որակեց՝ շեշտելով, որ նախկինում իրականացվել է մատների վրա հաշված տոկոսներով, իսկ հիմա 50%-ը գերազանցում է: «Քաղաքական կամք է դրսևորվում, որ ՀՀ-ում պարենային գծից ներքև գումար ստացող որևէ անձ չպետք է լինի: Հիմա անհասկանալի է՝ դե՞մ եք այս նախագծին, թե կողմ, երեկ էլ քննադատեցիք, կողմ քվեարկեցիք, համոզված եմ, որ այսօր էր կքննադատեք ու կողմ կքվեարկեք»,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, թե տպավորություն է, որ նման հայտարարությունների պատճառը առկա տեսախցիկներ են, նաև վարչապետի ներկայությունը: «Եթե համաձայն չեք թվերի հետ, խնդրում եմ, դեմ քվեարկեք»,-ասաց նա:  
Միքայել Մելքումյանը տեղից հակադարձեց, բարձրաձայնելով, որ ավելի լավ է լսեր իր ելույթը, նոր խոսեր:
ԱԺ նախագահը խնդրեց տեղից չարձագանքել: «Տեղից արձագանքելու կարիք չկա, ամբիոնից հերթագրվելով՝ կարող եք հայտարարել այնպիսի թվեր, ինչպիսին ուզում եք, քվեարկել այնպես, ինչպես ուզում եք»,-ասաց նա:
Ապա եզրափակիչ ելույթի համար ամբիոնին մոտեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մելքումյանը շարունակում էր բարձրաձայնել, թե իր ելույթը ևս մեկ անգամ պետք է լսել:
Հարցին միջամտեց նաև վարչապետը: «Ինձ համար հասկանալի չէ կառավարության զեկույցի քննարկումն ինչպես հընթացս վերածվեց այլ հարցի քննարկման»,-ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր