Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

29 մար 2019 13:27

Տրանսգենդեր կանայք բախվում են անսպասելի կողմնակի ազդեցության

Տրանսգենդեր կանայք բախվում են անսպասելի կողմնակի ազդեցությանՏրանսգենդեր կանայք, որոնք էստրոգեն հորմոն են ընդունել տղամարդուց կնոջ փոխվելուց հետո, բախվում են անսպասելի կողմնակի ազդեցության. հորմոնի ընդունումը, պարզվում է, ուժեղացնում է նրանց ուղեղի կապերը, որոնք կարեւոր են հիշողության աշխատանքի, ուսուցման եւ հույզերի համար։ Դա ցայտուն ցույց է տալիս, թե ինչպես է հորմոնալ ֆոնը կապված ուղեղի հետ։
Տղամարդու սեռական օրրգանների հեռացումից հետո տրանսգենդերի մոտ հորմոնալ համակարգի աշխատանքում կատարվող փոփոխությունների պատճառով ի հայտ են գալիս այն նույն ախտանիշները, ինչ եւ կանանց մոտ մենոպաուզայից հետո (օրինակ՝ գիշերաքրտնություն, ջերմացումներ եւ այլն)։ Գիտնականների խոսքով՝ կանանց ուղեղը մենոպաուզայից հետո եւ կնոջ վերածված մարդկանց ուղեղը շատ նման են։
Մինչեւ վիրահատությունը շատ տրանսգենդերներ ընդունում են էստրոգեն տեստոստերոնի եւ պրոտեստերոնի արգելակիչների հետ միասին։ Այդ հորմոնալ կոկտեյլը թույլ է տալիս ոչ միայն փոխել մարմինը, այլեւ գիտակցությունը։ Մասնավորապես, փոխվում է այն, թե ինչպես է ընկալվում սենսորային տեղեկատվությունը, եւ հուզական արձագանքները։

Իսկ նոր հետազոտությունը՝ 18 տրանսգենդերի մասնակցությամբ, ի հայտ է բերել թալամուսում կապերի փոփոխություն էստրոգենի ընդունման արդյունքում՝ թալամուսում ակտիվությունը բարձրացել է։ Թալամուսը սենսորային տեղեկատվության ընդունման եւ մեկնաբանման կենտրոնն է, այն տեղեկատվությունը բաժանում է կարգերի՝ ձայնային, տեսողական, տակտիլ եւ համային։
Այնուհետեւ տեղի է ունենում ազդանշանի հաղորդում ուղեղի համապատասխան մաս՝ հետագա մշակման համար։ Էստրոգենի մակարդակի բարձրացումը հանգեցնում է թալամուսի եւ ուղեղի գոտիների միջեւ կապերի ամրացմանը, որոնք պատասխանատու են մանր շարժումների, ուսուցման, հույզերի եւ սենսորային ընկալման համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր