Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

30 մար 2019 14:40

71-ամյա կինը չի զգում ոչ մի ցավ՝ անգամ շիկացած վառարանին դիպչելով

71-ամյա կինը չի զգում  ոչ մի ցավ՝ անգամ  շիկացած վառարանին դիպչելովՇոտլանդիայի հյուսիսում գտնվող Ուայթբրիջ գյուղակից 71-ամյա Ջո Քեմերոնը հազվագյուտ գենետիկ առանձնահատկության պատճառով ընդհանրապես ցավ չի զգում:
Daily Mail պարբերականը հայտնում է, որ տիկին Քեմերոնը 8 տարեկան էր, երբ առաջին անգամ հասկացավ, որ ցավ չի զգում: Նա այդ ժամանակ անվաչմուշկներով սահելիս կոտրել էր ձեռքը, բայց դա չէր զգացել: Միայն 3 օր հետո է նրա մայրը զգացել, որ մի բան այնպես չէ՝ ուշադրություն դարձնելով, որ նրա ձեռքը կախված էր տարօրինակ կերպով:
Հետագայում նա հաճախ է այրվել շիկացած վառարանին դիպչելով, բայց այդ մասին կռահել է միայն վառված մաշկի հոտից:

«Ես կարող եմ կտրվածք ստանալ եւ դա չնկատել այնքան, մինչեւ արյուն չտեսնեմ»,- հավելել է նա:
Քեմերոնը մինչեւ 65 տարեկանը համոզված էր, որ իր չափազանց ցածր ցավային շեմը նորմալ երեւույթ է. նրան թվում էր, որ բոլոր այլ մարդկանց մոտ գրեթե նույն կերպ է: Բժիշկները նրա առանձնահատկության վրա ուշադրություն են դարձրել, երբ նա ազդրի վիրահատության է ենթարկվել:
Պացիենտը 3 անգամ եկել էր հերթական ստուգման, եւ բժիշկներն ամեն անգամ նրան տուն էին ուղարկել ցավային զգացողությունների բացակայության պատճառով: Հերթական այցելության ժամանակ նրան ռենտգեն հետազոտություն են կատարել, որով պարզվել է, որ ազդրը կրիտիկական վիճակում է: Պարզվել է, որ կինը տառապում էր օստեոարթրիտի ծանր ձեւով: Մեկ տարի հետո նա ենթարկվել է հերթական վիրահատությանը. արթրիտից վնասված բթամատի հիմքի մոտ դաստակի շրջանում ոչ մեծ ոսկոր են հեռացրել:
Երբ վիրահատությունից հետո Քեմերոնն ուշքի է եկել, նրան խնդրել են 10-միավորանոց սանդղակով գնահատել անհարմարավետության մակարդակը: Զրո, պատասխանել է նա: Ավելի ուշ բժիշկները նրան մանրազնին հետազոտել են եւ ախտորոշել, որ նա ցավի հանդեպ իմունիտետ ունի:
Հետազոտությունների ժամանակ կինը խոստովանել է, որ ցավ չի զգացել նաեւ 2 ծննդաբերությունների ժամանակ:
«Ես միշտ աղջիկներին հավաստիացնում էի, որ երեխայի ծննդաբերությունն այնքան էլ սարսափելի չէ, ինչպես իրենց թվում է»,- հիշում է նա:
Մասնագետներն ուսումնասիրել են ընտանիքի հիվանդությունների պատմությունը եւ հանգել այն եզրակացության, որ պացիենտի մայրն ու դուստրը գենետիկ շեղումներ չունեն: Սակայն անցկացված անալիզներով պարզվել է, որ նրա որդու մոտ նույն մուտացիան առկա է: Ենթադրաբար՝ բրիտանուհու զոհված հայրը նույնպես տառապել է այս հիվանդությամբ, քանի որ հազվադեպ է բողոքել ցավի նոպայից:
Բժիշկները հույս ունեն, որ տիկին Քեմերոնի օրգանիզմի հազվագյուտ առանձնահատկության հետազոտությունները, որը հանդիպում է մի քանի միլիոն մարդուց մեկի մոտ, կարող են լուծել բժշկության ասպարեզում կարեւոր հարցեր եւ նպաստել նոր ցավազրկող միջոցների ստեղծմանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր