ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պարսից ծոցը չի վերանվանի Արաբական ծոցի          Որոնք են համաստեղության նշաններին համապատասխան զարդերը       Սպասվում է հորդառատ անձրևներ, կարկուտ, քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 այնուհետև կբարձրանա 7-10 աստիճանով    

01 ապր 2019 13:20

Իգդիրի ղեկավար է դարձել հայկական արմատներով Յաշար Աքքուշը․ քրդերը հաղթել են նաև Կարսում

Իգդիրի ղեկավար է դարձել հայկական արմատներով Յաշար Աքքուշը․ քրդերը հաղթել են նաև ԿարսումՄարտի 31-ին տեղի ունեցած Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում ՀՀ սահմանակից Իգդիրի նահանգում, ձայների 99 տոկոսի հաշվարկի արդյունքում պարզ է դարձել, որ հաղթել է քրդամետ HDP կուսակցությունը:
Հավաքելով  ձայների 50.09 տոկոսը՝ HDP կուսակցության ներկայացուցիչ Յաշար Աքքուշը դարձել է Իգդիրի ղեկավար:
Թուրքիայի ԶԼՄ-ները գրում են, որ այս թեկնածուն ունի հայկական արմատներ:
Հիշեցնենք, որ ՀՀ սահմանակից Կարսի նահանգում ևս հաղթել է քրդամետ կուսակցությունը՝ 29.54 տոկոսով առաջ անցնելով MHP-ից:

Տևական ժամանակ Թուրքիայի իշխանությունը ՀՀ սահմանակից նահանգներում տանում էր ազգայնամոլական MHP կուսակցության քարոզչություն, ինչին աջակցում էին նաև այդ նահանգներում վերաբնակեցված ադրբեջանցիները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր