Ինչ է կատարվում մեզ հետ մահից հետո.մարդը կարող է զգալ այս կյանքի լրիվությունը, երբ նա գտնվում է հոգևոր աշխարհում          Տեսանյութ.Մոսկվան տեղեկություններ ունի, որ Ղարաբաղից հեռացած բնակիչներից ոմանք ծրագրում են վերադառնալ. Զախարովա       «Ադրբեջանը Ստեփանակերտի փողոցը վերանվանել Էնվեր Փաշայի անունով, մինչդեռ պնդում է, թե կհարգի հայերի իրավունքները»․ հնդիկ ռեփերի գրառումը    

02 սեպ 2023 12:05

Էրդողանը շարունակում է մնալ երկրի ամենաճանաչված քաղաքական գործիչը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է մնալ երկրի ամենաճանաչված քաղաքական գործիչը՝ չնայած երկու տասնամյակ իշխանության ղեկին և մայիսին իր կարիերայի ամենադժվար ընտրություններից մեկին դիմակայելուն։
 
MetroPOLL-ի կողմից օգոստոսին անցկացված «Turkey’s Pulse» հարցումը ցույց է տվել, որ Էրդողանը գլխավորում է Թուրքիայի ամենահայտնի քաղաքական գործիչների ցուցակը՝ հարցվածների 34,6 տոկոսի աջակցությամբ, գրում է Turkish Minute-ը։
 
Հիշեցնենք, որ Էրդողանը նախագահ է վերընտրվել մայիսին կայացած ընտրությունների երկրորդ փուլով՝ հավաքելով ձայների 52,1 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակից՝ ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47,8 տոկոս։ Էրդողանը հաղթեց իր կարիերայի «ամենադժվար» ընտրություններում՝ երկրում տնտեսական ճգնաժամի և փետրվարին տեղի ունեցած երկու հզոր երկրաշարժերի հետևանքների ֆոնին։ Ըստ հարցման արդյունքների՝ Էրդողանին հաջորդում է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն՝ որպես երկրորդ ամենահայտնի քաղաքական գործիչը, որին «սիրում» է հարցվածների 34,3 տոկոսը։
 
Թուրքիայի հետախուզության ծառայության նախկին ղեկավար և ներկայիս արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ճանաչված քաղաքական գործիչներից երրորդն է՝ հարցվածների 31,2 տոկոսի աջակցությամբ, որին հաջորդում է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քըլըչդարօղլուն։
 
Պրոֆեսոր Օզեր Սենջարը, որը MetroPOLL-ի սեփականատերն է, X-ում նշել է, որ Իմամօղլուն և Ֆիդանը իրենց ժողովրդականության մակարդակով հետ են թողել բոլոր քաղաքական գործիչներին՝ բացի Էրդողանից։ Նրա կարծիքով՝ Ֆիդանի աճող ժողովրդականությունն օգոստոսյան հետազոտության ամենակարևոր արդյունքն է:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր