Նովգորոդի մարզում գտնվող ՌԴ նախագահի նստավայրի վրա ուկրաինական 91 անօդաչու թռչող սարք է հшրձակվել          Հրդեհ է բռնկվել Վարդենիս քաղաքի նախկին պանրի գործարանում       Բախվել են «Ford Focus»-ը «Scoda»-ն․վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, կա 3 վիրավոր    

18 սեպ 2018 17:05

Թուրքիայի Հաթայ նահանգում բացվել է «Լեռնային Ղարաբաղ» անունով զբոսայգի

Թուրքիայի Հաթայ նահանգում բացվել է «Լեռնային Ղարաբաղ» անունով զբոսայգիԹուրքիայի Հաթայ նահանգի (պատմ. Ալեքսանդրետ, Կիլիկիա) Բելեն շրջանում բացվել է «Լեռնային Ղարաբաղ» անունը կրող զբոսայգի, իսկ պողոտաներից մեկը վերանվանվել է Ադրբեջանի պողոտա:
Բացման արարողությանը ելույթով է հանդես եկել Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր, Թուրքիայում հակահայկականության ակտիվ քարոզիչ, հակահայկական միջոցառումների կազմակերպիչ Գանիրա Փաշաևան:
Թուրքիայի անվերապահ աջակցությունը ստանալու նպատակով տարիներ շարունակ Թուրքիայի տարբեր նահանգներում հակահայկական ամբոխավարական հայտարարություններով հայտնի Փաշաևան իր խոսքում մասնավորապես ասել է.
«Թուրքիայի թշնամին մեր թշնամին է, Ադրբեջանի թշնամին էլ Թուրքիայի թշնամին է: Մեր ուժը Թուրքիայի ուժն է, Թուրքիայի ուժն էլ մեր ուժն է: Լեռնային Ղարաբաղի հարցը միայն Ադրբեջանի հարցը չէ: Որքան որ Ադրբեջանի հարցն է այնքան էլ Թուրքիայի հարցն է»:
Փաշաևան արտահայտել է այն միտքը, որ Թուրքիան նաև իրենց հայրենիքն է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր