Էրդողանը կորցրեց Ստամբուլը

Հանձնաժողովի նախագահ Սադի Գյուվենը հայտարարել է, որ 31.186 քվեատուփերից 31.102-ի վերաբերյալ տեղեկություններն անբեկանելի են, իսկ 84 քվեատուփ, կուսակցությունների բողոքի հիման վրա, դեռևս հետաքննվում է:
Նշենք, որ Էքրեմ Իմամօղլուն արդեն շնորհավորանքներ է ստանում և իր թվիթերյան էջի` անձնական տվյալների բաժնում, որպես իր զբաղեցրած պաշտոն, նշել է` Ստամբուլի քաղաքապետ. հաղորդում է BBC-ի թուրքական ծառայությունը:
Այսպիսով` Թուրքիայի կարևորագույն 6 խոշոր քաղաքներից 5-ում հաղթում է ընդդիմությունը, և եթե Իզմիրի, Անկարայի պես քաղաքները համարվել են քեմալականների գլխավոր օջախներ, և այնտեղ մշտապես թեժ պայքար է ընթացել իշխանության և ընդդիմության միջև, ապա այս ընտրություններում Ստամբուլի` ընդդիմության ձեռքն անցնելը, Թուրքիայում ահագնացող տնտեսական ճգնաժամի ֆոնին, լուրջ ազդակ է Էրդողանի իշխանության թուլացման համար: