Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը          Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց       Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն    

02 ապր 2019 12:01

Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի Պաշտպանության նախարարի պաշտոնից

Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի Պաշտպանության նախարարի պաշտոնիցԴավիթ Տոնոյանի հայտարարության շուրջ աղմուկն անիմաստ է, և եթե նա այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի Պաշտպանության նախարարի պաշտոնից: Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ԱՄՆ-ում Տոնոյանի արած հայտնի հայտարարությունների մասին:

«Դավիթ Տոնոյանն ընդամենն ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը լինելու է հաղթել այն: Եթե Պաշտպանության նախարարը հանկյարծ այլ բան մտածի, նա չպետք է Պաշտպանության նախարար աշխատի: Սա որևէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ  գործընթացի վրա, ընդհակառակը՝ շեշտում է  դրա կարևորությունը»,-ասաց վարչապետը:
Հարցին, թե համաձայնեցված է արդյո՞ք եղել այդ հայտարարությունն իր հետ, Փաշինյանը նշեց, որ Պաշտպանության նախարարը գործում է վարչապետ ղեկավարման ներքո:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր