Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար          Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»       Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների    

02 ապր 2019 13:40

ՄԻՊ-ն ահազանգում է մանկապարտեզներում ջրի բաժակների ու շշերի միջոցով վարակների հնարավոր տարածման մասին

ՄԻՊ-ն ահազանգում է մանկապարտեզներում ջրի բաժակների ու շշերի միջոցով վարակների հնարավոր տարածման մասինՄանկապարտեզներում երեխաների ջրի բաժակներն ու շշերը կարող են վարակների տարածման աղբյուր հանդիսանալ: Այս մասին տեղեկացնում են են ՄԻՊ գրասենյակից:
Ծանո՞թ են ձեզ այսպիսի տեսարանները։ Այո՛, մանկապարտեզներում երեխաների ջրի բաժակներն ու շշերն են։
Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածված, որտեղ ասվում է.
«Գիտե՞ք, որ ջուր խմելու այս եղանակները ռիսկային են վարակների տարածման տեսանկյունից, քանի որ երեխաները հեշտությամբ կարող են խմել մեկը մյուսի շշից:
Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ շշերը հիմնականում միանման են, իսկ տարբերանշանները՝ շփոթեցնող:
Ըստ այդմ, անհրաժեշտ է ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի N 857 հրամանում կատարել փոփոխություն՝ հստակ կարգավորումներ նախատեսելով նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաների կողմից խմելու ջրից օգտվելու համար՝ հաշվի առնելով վարակների տարածման ռիսկերը: Այդպիսին կարող է լինել հստակ ամրագրված նորը, ըստ որի երեխաներին կտրամադրվեն բացառապես անհատական օգտագործման այնպիսի բաժակներ, որոնք նրանց համար հեշտ տարանջատելի լինեն մյուս բաժակներից կամ մեկանգամյա օգտագործման բաժակներ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր