Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

02 ապր 2019 17:48

Ես կապ չունեմ ավազահանքի հետ, գնացեք՝ ստուգեք, թե ում անունով է.ՀՀԿ-ն էլ չեմ պատրաստվում լքել

Ես կապ չունեմ ավազահանքի հետ, գնացեք՝ ստուգեք, թե ում անունով է.ՀՀԿ-ն էլ չեմ պատրաստվում լքելԵս կապ չունեմ ավազահանքի հետ, գնացեք՝ ստուգեք, թե ում անունով է, ով է զբաղվում դրանով և ըստ այդմ էլ հրապարակեք՝ թող մարդիկ իմանան։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2–ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Ալիկ Սարգսյանն՝ անդրադառնալով Արարատի մարզի Ռանչպար գյուղում ավազի հանք ունենալու վերաբերյալ մամուլի հրապարակումներին։
«Ես Ռանչպար գյուղում իմ կյանքում եղել եմ երկու անգամ՝ մեկ մարզպետ եղած ժամանակ, մեկ էլ ընտրությունների ժամանակ եմ գնացել տեղի բնակիչների հետ հանդիպման։ Ոչ ավազահանքի տեղը գիտեմ, ոչ էլ առնչություն ունեմ այդ հանքի հետ, ոչ էլ երբևիցե որևէ մեկն ինձ այդտեղ տեսած կլինի։ Հաջորդ օրը իմացել եմ որ գրել են թե հանքում ստուգումներ սկսելուց հետո ես լքել եմ Հանրապետությունը, սա բարոյական է՞  ես հանրապետություն լքո՞ղ եմ»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին Ալիկ Սարգսյանի կողմից Արարատի մարզի Ռանչպար գյուղում ավազաի հանք ունենալու մասին։
Նշենք, որ 2018 թվականի հուլիսի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության եւ շորթման դեպքերի առթիվ։ Դեպքին, ըստ նախնական տվյալների, ներգրավված են եղել  ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալիկ Սարգսյանը եւ ՀՀ Արարատի մարզի նախկին մարզպետը։
 
Հարցին թե՝ ՀՀԿ կուսակցությունը կլքի՝ պատասխանեց՝ դեռեւս ՀՀԿ անդամ եմ, առայժմ կուսակցությունը լքելու ոչ կարիքն եմ տեսնում, ոչ անհրաժեշտությունը, ոչ էլ իմաստը։
«Ես դեռեւս ՀՀԿ անդամ եմ, կուսակցությունը լքելու իմաստն այս պահին չեմ տեսնում։ Ու՞մ եմ խանգարում, թող գան՝ ասեն հրաժարվի էդ կուսակցության անդամությունից։
 Գոնե առիթ է,  եկել եմ զոհերի հիշատակը հարգելու, եթե չլինեի կուսակցության անդամը՝ ինձ ո՞վ էր հրավիրելու։ Ես երկար տարիներ մասնակցել եմ այս երկրի անցուդարձին, պետականաշինության մեջ ես իմ դերը որոշակիորեն տեսել եւ արել եմ, հիմա դուրս եմ մնացել, որեւէ հրավեր չունեմ, հեռաւոստացույցով նայեմ՝  տեսնեմ ովքե՞ր են գնում, ես էլ գամ որպես անհատ մի քանի ծաղիկ ձեռքս, որպես միայնակ գեներալ ծաղիկները դնեմ ու գնա՞մ»,–հայտարարեց նա։
Ալիկ Սարգսյանն ասաց, որ առայժմ որեւէ կազմակերպության չի անդամակցում։
Դիտարկմանը, թե կարող՞ ղ է արդյոք ՀՀԿ–ն մաքրվել եւ նոր տեսքով ներկայանալ, Սարգսյանը պատասխանեց.
«Ինձ թվում է այս գործընթացն ամեն օր է տեղի ունեմում ՝մանավանդ հիմա։ Առայժմ թիրախավորված են պահում ՀՀԿ–ին, Հանրապետկանի անունը ամեն օր պատեհ–անպատեհ, տեղին–անտեղին հնչում է։ Հիմա, ինչպես ասում են, նոր Հայաստան է, մնում է հաջողություն ցանկանանք մեր իշխանություններին՝ թող ղեկավարեն, այն թերությունները, որը ժամանակին թույլ է տվել Հանրապետկան կուսակցությունը, թող այսօր դրանք բացառեն, նորը կառուցեն, ոչ թե ամեն մի անհաջողություն կապեն Հանրապետկանի հետ»,–ասաց նախկին պատգամավորը։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր