Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի, հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ. Ավելի ճիշտ՝ ձեզ          Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով, ուր էլ լինեմ, թույլ չեմ տալու, որ որևէ մեկը հոշոտի մեր սրբությունները       Սամվել Կարապետյանը դեռ ձերբակալված չէ, բայց շուտով կձերբակալեն, սպասում ենք    

02 ապր 2019 18:29

Երեւանում կունենանք բոլորովին նոր տրանսպորտային համակարգ, ոչ թե փոփոխություններ. Փոխքաղաքապետ

Երեւանում կունենանք բոլորովին նոր տրանսպորտային համակարգ, ոչ թե փոփոխություններ. ՓոխքաղաքապետԵրեւանի քաղաքապետարանի պատվիրակությունը հնգօրյա աշխատանքային այցով գտնվում էր Չեխիայի Հանրապետությունում: Նպատակը՝ Պրահայի տրանսպորտային համակարգը տեղում ուսումնասիրելն ու համագործակցության ընդհանուր եզրեր գտնելն էր:
«Այցի ընթացքում հանդիպումներ ունեցանք Պրահայի հանրային տրանսպորտի ընկերության ներկայացուցիչների, մասնավոր օպերատորների հետ, ինչպես նաեւ այցելեցինք այլ քաղաքներում առկա ավտոբուսային հավաքակայաններ»,- նշում է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Այցի արդյունքները օրերս քննարկվեցին քաղաքապետարանում:
Չեխիայի մայրաքաղաքում ուղեւորափոխադրումն իրականացվում է 3 տեսակի փոխադրամիջոցով: Հիմնականը մետրոն է, որն ապահովում է ուղեւորափոխադրման 48%-ը, տրամվայը՝ 28 եւ ավտոբուսը՝ 24%-ը: Քաղաքային երթուղիների 70%-ը պատկանում է համայնքին, իսկ 30%-ը սպասարկում են մասնավոր  ընկերությունները:
«Կառավարումն իրականացվում է կառավարման կենտրոնից, որը հնարավորություն է տալիս ցանկացած պահի տեսնել, ո՛ր ավտոմեքենան որտեղ է գտնվում, քանի րոպե է ուշացել, ինչ խնդիրներ ունեն: Տեսախցիկներ կային տեղադրված ինչպես ավտոբուսների դրսի հատվածում, այնպես էլ՝ սրահում, որը հավելյալ հնարավորություն էր տալիս ճիշտ կազմակերպել ուղեւորափոխադրումը»,- նշում է քաղաքապետի առաջին տեղակալը:
Տրանսպորտային համակարգը Պրահայում աշխատում է համաձայն չվացուցակի եւ օրական սպասարկում է 3,3 մլն ուղեւորի, գործում է միասնական տոմսային համակարգ:
«Կար երկու մոտեցում՝ կանխավճարային եւ հետվճարային: Տոմսերը վաճառում էին րոպեներով, կարող էին տոմս ձեռք բերել նաեւ ամսական կտրվածքով: Տարբեր սոցիալական խմբերի համար տարբեր արժեքներ էին: Համեմատական կարգով կարող եմ ասել, որ Երեւանում տրանսպորտի համար վճարվող տոմսի սակագինը եւ Պրահայինը էականորեն տարբերվում են»,- ասում է Հրաչյա Սարգսյանը:    
Երեւանի տրանսպորտային բարեփոխմանը միտված այցի ընթացքում երեւանյան պատվիրակության անդամները հանդիպել են նաեւ Չեխիայի արդյունաբերության եւ առեւտրի նախարարության, ինչպես նաեւ այլ կազմակերպությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Այցելել են հանրահայտ ավտոարտադրողներ «Շկոդա էլեկտրիկ» եւ «Իվեկո» ընկերություններ:
«Հետաքրքրական էր, որ «Իվեկո» ընկերությունը 2019թ. համար այլեւս վաճառքի պատվերներ չէր վերցնում, քանի որ հագեցած էր: «Շկոդան» զբաղվում է տրոլեյբուսների արտադրությամբ. հիմնականում արտադրում են ընթացային մասեր, իսկ թափքը գնում են այլ կազմակերպություններից: Այդ տրոլեյբուսները հնարավորություն էին տալիս երթեւեկել 30 կմ՝ առանց անհրաժեշտ գծերի»,- նշում է Հրաչյա Սարգսյանը:
Երեւանյան պատվիրակության այցելությունը նախաձեռնել եւ ֆինանսավորել է չեխական կողմը:
Ամփոփելով այցի արդյունքները՝ քաղաքապետի առաջին տեղակալը նկատում է. տրանսպորտային համակարգում առկա խնդիրների լուծման մոտեցումները համանման են:
«Այն պատկերացումները, որ մենք ունեինք WYG խորհրդատվական ընկերության հաշվետվության համաձայն, այս այցը մեզ հնարավորություն տվեց փաստացի տեսնել թե ինչպես է իրականացվում այդ գործընթացը: Դա բավականին վստահություն ներշնչեց, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ, որը մեզ հնարավորություն կտա մոտակա ժամանակում ունենալու տրանսպորտային լավ համակարգ»,- ընդգծում է քաղաքապետի առաջին տեղակալը:
Տրանսպորտային համակարգի արմատական բարեփոխման ծրագրով Երեւանի քաղաքապետարանը շարունակում է հանդիպում-քննարկումները ոլորտում հայտնի կազմակերպությունների հետ: Ավտոբուսների արտադրության ոլորտում հայտնի ընկերություններն իրենց առաջարկներն են ներկայացնում քաղաքային իշխանությանը՝ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրին մասնակցելու վերաբերյալ: Քաղաքը բաց է՝ քննարկելու գործարար համագործակցությանը վերաբերող ցանկացած առաջարկ, որը միտված կլինի տրանսպորտի ոլորտի բարեփոխմանն ու կանոնակարգմանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր