16:57 - Արցախում առանձնակի դաժանությամբ 18-ամյա տղան սպանել է 10 տարեկան եղբորը         16:40 - «Արարատ-2» ֆուտբոլային թիմի դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանի սպանությունից մանրամասներ են հայտնի դարձել      16:35 - Երեկոյան ժամերից Հայաստան կներթափանցեն արկտիական ցուրտ օդային հոսանքներ․ ձյան առատ տեղումներ են սպասվում    

03 ապր 2019 20:35

Միլլիեթը խաղաղության մշակույթ չի, թուլության մշակույթ է

Երեկ մի անձի հանեցի ընկերներիս շարքից՝ Լարա Ահարոնյանի գրառումը լայքելու համար։
Քննարկելու չունեմ, բարի ճանապարհ ու ամենայն բարիք ձեզ։
 
Ինձ ուրիշ բան է հետաքրքրում: Սույն տիկինը հակադարձում է Տոնոյանին ու Փաշինյանին և գրում է․ «Ու մինչև այսօր շարունակում ենք խոսել պատերզմական լեզվով ու շատ քիչ բան ենք փոխում մեր մտածելակերպի ու ամենօրյա քայլերի մեջ, որ պատկերացնենք ուրիշ բան քան պատերազմ.»
 
Մինչև այսօրը՝ երբվանից է՞։ Վերջին 1000 տարին, թե 1915-ից, երբվանի՞ց։ Ինչքան ժամանակ է՞: Էդ ըտենց ջարդող-փշրող ազգ ե՞նք, կոտորելով ապրել ե՞նք: 
Չէ, դե այն ինչ կարելի է թուրքին, ռուսին, ամերիացուն, ֆրանսիացուն, ադրբեջանցուն, մեզ չի կարելի: Արդեն իսկ պարզ է, մենք, ըստ այդ «խաղաղասերների», Ճ-սորտ ենք: Էդ հասկացանք, չենք էլ քննարկում:
 
Մենք մինչև բոլորովին վերջերս խոսել ենք հենց Լարա Ահարոնյանի սիրած լեզվով, ու արդյունքները մեր աչքի առաջ են. 600 տարի ջարդ, ճնշումներ, ունեզրկում, հայրենազրկում, և Դեր Զոր։ Ահռելի երկրից ու բնակչությունից մի բուռ է մնացել։
 
Եթե պետություն չունես, բանակ չունես, ու քո լեզուն մտավորականի, առևտրականի, հոգևորականի ու հնազանդ ռամիկի լեզու է, ապա ռազմիկի լեզու էլ չունես:
Իսկ առանց պատերազմի լեզվի՝ բանակ չի ստացվում, հետևաբար պետություն ևս:
 
Ասածս այն է, որ այսպես կոչված խաղաղության լեզվով խոսացողների առաջին հնարքը միշտ սուտն է ու կեղծիքը։ Մեղադրել սեփական ժողովդրին մի բանում, որը չկա ու չի եղել, և մոռացության տալ այդ նույն խաղաղության «մշակույթի» դառը հետևանքները։ Մենք 600 տարի խոսել ենք հենց այդ «խաղաղության» լեզվով, արդյունքները գիտենք:
 
Իսկ իրականում այդ ամենը խաղաղության մշակույթ էլ չի, թուլության մշակույթ է, վախի մշակույթ է, որովհետև այդ խաղաղասերների ակունքը հոգեբանական խեղումն է, ինետելեկտը չի: Սոտկհոմլյան սինդրոմն է իր դրսևորումներով: 
Մենք մինչև հիմա չենք գիտակցում, թե մեր քաղաքական չգոյության 600 տարին ինչպես մեր վրա ազդեց, որ ազգային շահերն ուժով պաշտպանելու վախը մեջներիցս դուրս չի գալիս:
 
«Ախր ինչպես կարելի է սեփական շահերն ուժով պաշտպանել, այդպես կլինի՞:» Սա հոգեխանգարմունք է:
«Չի կարելի բանակցել ուժի դիրքերից»-քաղաքական շիզոֆրենիայի արտահայտում է:
 
Մեր խաղաղության քարոզիչների իդեալը միլլիեթն է, չարչիի, առևտրականի, ծառայի լեզուն է, որ տեր է որոնում. առաջ թուրք, ռուս, հիմա «միջազգային հանրություն»: Ճորտին տեր է պետք, կարևոր չի ով:
 
Բայց ռացիոնալ шкурный տարր էլ կա:
Այդ թիմն ատում է ռազմիկին, ազնվականին, որովհետև ընկալում է իրեն խորթ տարր, մրցակից՝ միլլիեթում իշխելու իր պայքարում: ՈՒստի ռազմիկին պիտի ոչնչացնի, որ դրսի ուժի միջոցով իշխի միլլիեթում:
 
Գիտակիցը, անգիտակիցը, բնազդը, ավանդույթը միախառնված են ու փաթեթավորված վեհ գաղափարների գույնզգույն գովազդներով՝ խաղաղություն, մարդկային կյանք, հումանիզմ և այլն: Բայց, ռեֆելքսիայի, առավել ևս ինքնառեֆլեքսիայի ունակությունը ստոկհոլմյան սինդրոմով տառապողներին տրված չէ:
 
Այո, իշխանության, դիրքի պայքար է: Լ. Ահարոնյանը կռիվ է տալիս իր թիմի համար, որ իշխի միլլիեթում, և իհարկե ազգը սկզբից պետք է կրկին դարձնել միլլիեթ: 
Եվ այդ ճանապարհին փորձելու է ոչնչացնել յուրաքանչյուր բան, որ ազգին ազգ է դարձնում, և առաջնային գործիքն է զինվորի ոգու ոչնչացումը:
 
Իրենց պետք չի նշել Քարվաճառի ազատագրման օրը, իրենց պետք է նշել Ադանայի կոտորածի օրը: Առաջին տոնի դեպքում իրենք խորթ են, օտարված, հետևաբար շանս չունեն դառնալու վերնախավ, իսկ երկրորդ՝ սգո օրվա դեպքում վերագտնում են իրենց տեղը տառապողի ու տառապանքը քաղաքական կապիտալ սարքելու դերում:
 
Բայց ենթա-ֆրակցիա էլ ունեն. որ չեն ուզում ապրիլի 24 հիշել: Այդ օրը խանգարում է իրենց միլլիեթը պահպանելուն, այլ օրակարգ է առաջարկում, կրկին ռազմիկի ոգի է դաստիրակում, որը իրենց պետք չի: Հետևաբար, ազգային ստերիլիզացիայի ճանապարհին, ապրիլի 24-ի վերացումը լեգիտիմացնում է այդ ռազմիկի ոգին չունենալու, իրենց անձնական ընտրությունը և քաղաքական տեսլականը:
 
Եթե չկա Եղեռն, ապա չկա նաև պատմական ռևանշի, քաղաքական օրակարգի խնդիր, հետևաբար արտաքին լարումը կարելի է թոթափել և հանգիստ, փողի ու իշխանության պայքար վարել օգտվելով «պատմական էջերը փակելու» գնով գնված արտաքին աջակցությունից: Ամեն ինչ ենթագիտակցորեն հաշվարկված է, բնազդով որոշված է:
 
Իսկ մինչև երբ, երբվանից, պատմական փորձ, հումանիզմ, բան՝ էական չի: 600 տարի մաշեցնելով յոլա են տարել, հույս ունեն, որ իրենց իշխանության ու կյանքի ժամկետում ազգի ռեսուրսը էլի կհերիքի: Ի վերջո, իրենց իշխելու համար 42 հազար կիլոմետր երկիր պետք չի, մի կաբինետն էլ է բավարար:
Հայկ Բալանյան

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր