Տեսանյութ․Հարձակում ԱԱԾ-ի վրա, քաղաքացին փորձել է հրկիզել շենքը          Երևան-Դվին թիվ 47 երթուղին սպասարկող «FAW» մակնիշի ավտոբուսը կողաշրջված հայտնվել է ջրատարում, կա 4 վիրшվոր       Մարտի 9-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

04 ապր 2019 11:40

Եթե Հայաստանի վրա ինչ-որ մեկն ատոմային ռումբ նետի, Ռուսաստանն էլ պատասխան ռումբը կնետի. Ռուս փորձագետ

Եթե Հայաստանի վրա ինչ-որ մեկն ատոմային ռումբ նետի, Ռուսաստանն էլ պատասխան ռումբը կնետի. Ռուս փորձագետՄիջազգային անվտանգության ոլորտում հատուկ մեդիա չափանիշների հետազոտությունների կենտրոնի փորձագետ Իգոր Նիկոլայչուկը մեկնաբանել է Ռուսաստանի դաշնակիցներ Հայաստանի և Բելառուսի փոխհարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ:
Փորձագետի խոսքով՝ Հայաստանի և Բելառուսի համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ նշանակալի դեր չի խաղում:
«Բելառուսն ու Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցներն են: Մենք այնտեղ հսկայական բազաներ ունենք: Անվտանգության ընդհանուր համակարգ է: Ի՞նչ ՆԱՏՕ կարող է այնտեղ լինել:
Մենք ստորագրել ենք բոլոր փաստաթղթերի տակ, որ եթե ինչ-որ մեկն ատոմային ռումբ նետի Հայաստանի վրա, մենք նույն պահին մեր ատոմային ռումբերը կնետենք ագրեսորի վրա: Եթե հայտնվեն ահաբեկիչներ, մենք ունենք ՀԱՊԿ: Միասին կպայքարենք ահաբեկչության դեմ», — ասել է ռուս փորձագետը pravda.ruպարբերականին տված հարցազրույցում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր