Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

04 ապր 2019 14:00

Տնային կենդանիները երկարացնում են տարեցների կյանքի տեւողությունը

Տնային կենդանիները երկարացնում են տարեցների կյանքի տեւողությունըՏնային կենդանիներ, հատկապես շներ պահելը դրական է անդրադառնում տարեցների առողջության վրա: Նման տվյալներ են պարունակվում «65-ն անց մարդիկ եւ տնային կենդանիները» զեկույցում, որը կազմել է ավագ սերնդի խնդիրների հետազոտման իտալական կենտրոնը:
Մասնագետները հանգել են այն եզրակացության, որ տնային ձեռնասունները բարելավում են 65-ն անց մարդկանց ֆիզիկական եւ հոգեկան առողջության ցուցանիշները: Դրանից բացի, տնային կենդանիներն իսկապես կարող են իրենց տերերի կյանքի տեւողությունը երկարացնել հոգեբանական հարմարավետության եւ ֆիզիկական մեծ տոնուսի հաշվին:
Սա հատկապես վերաբերում է շներին, որոնց տերերը ստիպված են ավելի ակտիվ կենսակերպ վարել եւ ցանկացած եղանակին իրենց ձեռնասուններին զբոսանքի տանել: Մասնագետների կարծիքով՝ հենց այսպիսի զբոսանքները տարեցների համար կարող են փոխարինել ֆիզիկական ծանրաբեռնվածությունները: Արդյունքում՝ շների տերերը 57 տոկոսով ավելի ակտիվ կյանք են վարում, քան նրանց հասակակիցները, որոնք տնային կենդանիներ չեն պահում:

Բարենպաստ գործոն է կողքին «մտերին կենդանի էակ» ունենալը եւ նրան խնամելու անհրաժեշտությունը, դա մարդուն դրական զգացումներ է հաղորդում: Ուշագրավ է, որ այն տարեցները, որոնք տնային ձեռնասուններ են պահում, իրենց կյանքն ավելի առողջ են գնահատում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր