Մոսկվան կօգնի Ադրբեջանին և Հայաստանին՝ իրականացնելու Վիեննայի հանդիպման արդյունքները

«Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում ղարաբաղյան կարգավորման հարցում կողմերին օժանդակելը դասված է կարեւորագույն արտաքին քաղաքական գերակայությունների թվին: Այդ հանգամանքը առանձնակի կարեւորություն է տալիս իրականացվող միջնորդական գործունեությանը, որոշում մեծ ուշադրությունը դրա արդյունքների նկատմամբ,- նշել է դիվանագետը:- Սերտ փոխգործակցությամբ ենք աշխատում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) մյուս համանախագահ պետությունների հետ»:
Այս համատեքստում արծարծելով Երեւանում քաղաքական ղեկավարության փոխվելու վերաբերյալ հարցին, Զախարովան ընդգծել է, որ դա «Հայաստանի ներքին գործն է»: «Ղարաբաղյան կարգավորման խնդիրների շուրջ բանակցային գործընթացը շարունակվում է: Կողմերը մտադրություն են դրսեւորում շարունակելու խաղաղ կարգավորման հասնելուն միտված աշխատանքը»,- հավելել է Զախարովան:
Նրա խոսքով՝ այդ տրամադրվածությունն արձանագրվեց նաեւ անցյալ շաբաթ Վիեննայում Ալիեւի եւ Փաշինյանի հանդիպման արդյունքների վերաբերյալ արված հայտարարության մեջ: «Ողջունում ենք բանակցություններում գերակշռող կառուցողական մոտեցումը: Կողմերին անհրաժեշտ օժանդակություն ենք ցուցաբերելու, որպեզի իրագործենք այն գաղափարները, որոնց շուրջ ըմբռնում ձեռք բերվեց Ավստրիայի մայրաքաղաքում»,- հավաստիացրել է դիվանագետը:
«Սակայն, ինչպես քանիցս ընդգծել են համանախագահ երկրների նախագահները, հակամարտությանը վերջ դնելու պատասխանատվությունն ընկած է դրանում ներքաշված կողմերի վրա: Դրա համար հիմք կա: Գլխավորը՝ քաղաքական կամք դրսեւորելն է»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: