«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

04 ապր 2019 15:49

Այս օլիգարխները մուծվել են և իշխանությունների համար օրինապահ հարկատուներ են

Այս  օլիգարխները մուծվել են և իշխանությունների համար օրինապահ հարկատուներ ենՆոր իշխանությունները փորձում են աստիճանաբար մաքրել նախկին իշխանությունների հետ սերտ առնչություններ ունեցող օլիգարխների անցյալը և վերածել «օրինակելի» գործարարների: Շաբաթներ առաջ Կենտրոնի թաղապետն էր Սամվել Ալեքսանյանի գովքն անում, հիմա էլ՝ ՊԵԿ նախագահը. Սամվել Ալեքսանյանը և Արտակ Սարգսյանը ՀԴՄ տվող առաջամարտիկներից են, Ալեքսանյանին պատկանող բիզնեսն ավելի շատ հարկ է վճարել նախորդ ժամանակաշրջանների համեմատ, երեկ հայտարարեց Դավիթ Անանյանը:
Ասում են՝ նման վերաբերմունքի պատճառը նաև այն է, որ օլիգարխները մուծվել են՝ քրեական գործերի հարուցումից խուսափելու, ինչպես նաև իրենց բիզնես գործունեությունն անարգել շարունակելու համար:
Հիշեցնենք՝ ամիսներ առաջ էլ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր, խարդախության համար մեղադրվող Ալեքսանդր Սարգսյանն էր ՀՀ-ին ու Արցախին միլիոնավոր դոլարների նվիրատվություն կատարել: Վերջերս հայտնի դարձավ, որ նա Իսպանիայում կյանքն է վայելում:
mamul.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր