Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին          Տեսանյութ. Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին.Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ       Պուտինն առանց ջանք խնայելու բանակցել է, որպեսզի դադարեցնի պատերազմը. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը    

04 փետ 2020 11:33

Զեղչը տարածվեց նաեւ տղայիս՝ Աշոտի վրա. սիրելիներս, զինվորի հաշվին զինվորին լավություն պետք չի անել

Կինոռեժիսոր, հասարակական գործիչ Արշակ Զաքարյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախյան ռեստորանում վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին։

Որդուն՝ զինծառայող Աշոտ Փաշինյանին այցելած Փաշինյանների ընտանիքը ճաշել է Արշակ Զաքարյանին պատկանող ռեստորանում, որտեղ վարչապետը պահանջել է ՀԴՄ և աշխատակիցները նկատել են, որ ՀԴՄ տպող սարքը չի աշխատում և այդ մասին տեղեկացրել են նրան:
Տեղեկանալով այդ մասին՝ Նիկոլ Փաշինյանն  աշխատակիցներին մեղադրել է «զինվորի հաց ուտելու» մեջ, ապա զանգահարել է Արցախի Պետնախարարին և պահանջել է, որպեսզի տուգանեն ռեստորանի սեփականատիրոջը, որից հետո այցելել են Արցախի Հարկայինի աշխատակիցներն ու տուգանել ռեստորանին:


Արշակ Զաքարյանն էլ նշեց, որ ռեստորանը հարկերը վճարում է հաստատագրված վճարով և ՀԴՄ չտրամադրելը չի կարող հարկ թաքցնել համարվել: 
«Ես և իմ ընկերները շատ չեմ խորանա՝ ինչեր ենք արել բանակի համար, մենք դարձանք զինվորի հաց ուտող, հա՞: «Իմ քայլն» ու «Քաղաքացիական պայմանագիրն» էլ զինվորին հաց տվողն էին, հա՞: ...Այդպիսի աղմուկ բարձրացնելն ու մեզ զինվորի «հաց ուտող» անվանելն ուղղակի վայել չէ բարձրաստիճան պաշտոնյային, վայել չէ ՀՀ վարչապետին ու ընդհանրապես տղամարդուն: Նախ, քանի որ այդ ՀԴՄ-ով ոչինչ չի լուծվում, մենք հաստատագրված հարկ ենք վճարում: Մենք ապրում ենք սարերում, այստեղ բիզնես դնելը հեշտ չի, եթե որևէ բան է պատահում մոտակա խանութը Սոտքի վտանգավոր ոլորաններով պետք է 65 կիլիոմետր գնաս, որ մի բան գնաս: Պետք է հասկանալ իրավիճակը, ոչ թե մանիպուլյատիվ օգտագործել այդ ճղճիմ ու շատ ամոթալի ձևակերպումը: Ես այս մասին չէի խոսի, եթե մեզ չմեղադրեին «զինվորի հաց ուտելու մեջ», մենք զինվորին հաց տվող ենք: Նման ճղճիմ պահվածքն ամոթալի է»,-ասել էր Արշակ Զաքարյանը՝ նշելով, որ վրդովված է վարչապետի հասցված անձնական վիրավորանքից:
«Եթե մարդիկ հաց են ուտում ու փչանում է ՀԴՄ մեքենան, ո՞րը պետք է լինի մեր գործողությունները. մարդկանց հանե՞նք դուրս, ի՞նչ անենք, ասում են չէ՝ պարտավոր ենք ունենալ պահեստային ՀԴՄ մեքենա, մեկի փոխարեն երկուսը պետք է առնենք: Միգուցե կա նման օրենք, ես չեմ էլ ուզում դա քննարկել, ես այդ օրենքից տեղյակ չեմ: Ինձ տուգանելը ընդհանրապես խնդիր չէ, ուզում եմ իրենք հասկանան, այդ տուգանքը ոչինչ չի անում, 10 անգամ կարող են ինձ տուգանել: Մարդկային առումով է սխալ: Այդ բարձր պաշտոնյային բացատրում են, ասում են աշխատողները, ինչ է պատահել: Մանավանդ որ աշխատողը իր համակիրներից է, ցավոք սրտի, ինքը էդ համակիրն էլ կորցրեց էդ վերաբերմունքի պատճառով»,- նշեց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է կիրակի օրը տեղի ունեցած միջադեպին։
Փաշինյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Կիրակի օրը ընտանիքով գնացել էինք Արցախ՝ Աշոտին տեսության: Միասին մոտ չորս ժամ անցկացրինք ճամփեզրյա մի ռեստորանում:
Հաշիվը վճարելուց հետո տեսա, որ ՀԴՄ կտրոն չեն բերում: Հրավիրեցի մատուցողին՝ հարցրեցի. ՀԴՄ կտրոն չպետք է տա՞ք: Ասաց պետք է տանք: Ասացի՝ դե խնդրում եմ տվեք: Որոշ ժամանակ սպասեցի ու տեսնելով, որ կտրոնը չեն բերում, ես ինքս մոտեցա:
Տեսնեմ՝ մի քանի աշխատողներով հավաքվել են ՀԴՄ-ի գլխին ու չեն կարողանում կտրոն խփել (նման բան պատահում է այն դեպքերում, երբ օբյեկտի աշխատողները սարքի հետ առնչվելու պրակտիկա չեն ունենում):
Այդ ընթացքում իմացել էի, որ քաղաքացիների խումբ է եկել, որ ինչ-որ հարց է ուզում ինձ հետ քննարկի: Ռեստորանից դուրս եկա, երեւի մի քսան րոպե զրուցեցի քաղաքացիների հետ: Զրույցն ավարտելուց հետո հետաքրքրվեցի. ՀԴՄ կտրոնը բերեցի՞ն: Ոչ ոք տեղյակ չէր: Ներս մտա, հարցրեցի. ի՞նչ եղավ ՀԴՄ կտրոնը: Սկսեցին ինչ-որ բան պատմել, որ ՀԴՄ-ն նոր են փոխել եւ այլն եւ այսպես շարունակ ու այդպես էլ կտրոն չտվեցին:
Աշխատողին ասացի՝ բայց Դուք հեռուստացույց չեք նայու՞մ, չեք տեսնու՞մ, որ ամբողջ օրը խոսում ենք ՀԴՄ կտրոնի, դրա կարեւորության մասին, ասում ենք, որ ՀԴՄ կտրոն չխփողը զինվորից է գողանում: Հիմա Դուք կոնկրետ դրանով եք զբաղված ու ես հիմա դեպքի մասին ահազանգելու եմ Արցախի հարկային մարմիններին, որ ընթացք տան: Այդպես էլ վարվեցի ու կարծում եմ, որ բոլոր ՀԴՄ չխփողները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ:
Ի դեպ, չնայած Արցախի Հանրապետությունում հանրային սննդի օբյեկտները հաստատագրված հարկ են վճարում, ՀԴՄ կտրոնի թողարկումը ամեն գործարքի համար պարտադիր է, որովհետեւ շրջանառության մի շեմից հետո հարկային վերահաշվարկ է տեղի ունենում: Իսկ շրջանառության շեմը վերահսկվում է ՀԴՄ կտրոններով:
Հիմա այս դեպքից հետո ռեստորանի սեփականատերը աղմուկ է բարձրացրել, թե վարչապետը հարկայինն ուղարկել է ինձ վրա: Ուզում եմ պաշտոնապես ասել, որ բոլոր նման դեպքերում նույն կերպ եմ վարվելու եւ նույն կերպ վարվելու կոչ եմ անում Հայաստանի եւ Արցախի բոլոր քաղաքացիներին:
Հ.Գ. Հաշիվը բերելիս ասացին, թե իրենց մոտ զինվորները տասը տոկոս զեղչ ունեն եւ այդ զեղչը տարածվեց նաեւ մեր զինվոր Աշոտի վրա: Ահա, այսպիսի հայրենասիրական քայլ: Բայց սիրելիներս, զինվորի հաշվին զինվորին լավություն պետք չի անել: Իր հարկերի վճարման հարցը օրենքով նախատեսված կարգով լուծեք եւ դրանից հետո միայն լավություն արեք: ՀԴՄ կտրոն չխփողը գողանում է զինվորից: Եւ նման պահվածքը պետք է արժանանա համազգային արգահատանքի:
Հ.Գ. -2 Քանի որ հիմա սկսվելու են բազմաթիվ հրապարակումներ լույս տեսնել այդ օրը այդ ռեստորանում բացված «էլիտար» սեղանների եւ «ճոխ» ուտեստների մասին, միանգամից ասեմ, որ 39 հազար դրամ է կազմել մեր հաշիվը: Էս գործի սիրահարները թող նայեն, թե ինչ կարող են տեղավորել այս աննախադեպ թվաբանության մեջ: Ասեմ նաեւ, որ Աշոտը կիրակի օրով զորամասի տարածքը մի քանի ժամով լքել է օրենքով սահմանված կարգով, ինչպես մեր մյուս բոլոր զինվորներն են անում: Փաստաթղթերը անձամբ եմ ստուգել»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր