Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

05 ապր 2019 14:55

Այո, թող ինձ տանեն, դատապարտեն, նստացնեն. Փաշինյանը արձագանքեց Արման Թաթոյանի հայտարարությանը

Այո, թող ինձ տանեն, դատապարտեն, նստացնեն. Փաշինյանը արձագանքեց Արման Թաթոյանի հայտարարությանըԱյո, թող ինձ տանեն, դատապարտեն, նստացնեն: Գյումրի կատարած աշխատանքային այցի ժամանակ այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությանը, թե քրեական գործ հարուցելու ցուցում տալու լիազորություն վերապահված է բացառապես դատախազին և ոչ վարչապետին:
Նշենք, որ խոսքը վերաբերում է նախօրեին Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ նա նշել էր. «Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով»:

Հարցին, թե արդյոք այստեղ չկա՞ վարչապետի կողմից լիազորությունների չարաշահում, Փաշինյանը կարճ ասաց. «Այո, թող ինձ տանեն, դատապարտեն, նստացնեն»:
 
Հիշեցնենք՝Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը մեկնաբանել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ անձամբ իր ազգականի դեմ քրեական գործ հարուցելու ցուցում տալու մասին:
Լրագրողների հետ զրույցում Արման Թաթոյանը նշել էր, որ հայտարարությանը ծանոթ չէ, գրառումը չի տեսել: Համառություն դրսեւորելով՝ լրագրողները օմբուդսմենի համար մեջբերում ընթերցեցին:

Արդյունքում օմբուդսմենն արձանագրեց, որ Քրեադատավարական օրենսգիրքը պարտականությունների եւ իրավունքների հստակ շրջանակ է նախատեսում: Թաթոյանը նշեց, որ ըստ օրենսդրության՝ քրեական գործեր հարուցելու մասին ցուցումներ տալու լիազորությունը վերապահված է դատախազին, բայց ոչ վարչապետին, կամ որոշ դեպքերում քննչական բաժնի պետին:
«Գուցե դա ասվել է փոքր-ինչ այլ իմաստով: Ավելի լավ է հարցը, թե ինչ է նկատի ունեցել, ուղղեք իրեն՝ վարչապետին կամ նրա աշխատակազմին»,- խորհուրդ է տվել Արման Թաթոյանը:






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր