Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները          Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է       Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ    

05 ապր 2019 17:22

Ես չէի ուզում այս կյանքը. Դմիտրի Խառատյանը՝ ալկոհոլային կախվածության մասին

Ես չէի ուզում այս կյանքը. Դմիտրի Խառատյանը՝ ալկոհոլային կախվածության մասինՌուս հայտնի դերասան եւ հեռուստահաղորդավար Դմիտրի Խառատյանն անկեղծորեն պատմել է՝ ինչպես է սպիրտային խմիչքն իրեն ծայրահեղ ծանր վիճակի հասցրել։ Խառատյանը խոստովանել է, որ պարզապես չի ցանկացել ապրել։
«Չէի ցանկանում արթնանալ։ Հասկանում էի, որ առավոտ է։ Կրկին ծածկվում էի եւ ասում. «Ես չեմ ուզում, չեմ ուզում  այս կյանքը»։ Ոչինչ չէի ցանկանում՝ բացի փակվելուց եւ քնելուց։ Բայց դա մահ չէ։ Դա լիակատար հեռացում է արտաքին աշխարհից»,- ТВЦհեռուստաընկերությամբ հեռարձակվող «Он и Она» հաղորդման ընթացքում հիշել է դերասանը։

Խառատյանը պատմել է՝ ինչպես մի քանի անգամ հասել եզրագծին։ Դերասանը փորձել է վիշտը խեղդել սպիրտի ավելի մեծ քանակով, ինչը միայն սրել է դեպրեսիան։ Հարբած վիճակում նա հայտնվել է ամենուր, նույնիսկ՝ մեքենայի ղեկին։ «Գարդեմարիններ, առաջ» ֆիլմի աստղի կյանքը փոխվել է, երբ նա հաղթահարել է ալկոհոլային կախվածությունը։
«Ես դադարեցի խմել։ Եվ արդեն 15 տարի է՝ չեմ խմում։ Ամեն ինչ օրինաչափ է, ոչինչ պատահական չէ։ Զանգեր էին։ Բոլոր այդ զանգերը, բացի առաջին անգամից։ Այդ ժամանակ Մարինայի՝ կնոջս հետ էի։ Առաջին մեքենան էր։ Փորձ չունեի։ Մեկուսկես օրվա ընթացքում մեքենան հասցրի Եվպատորիայից։ Սակայն տանից մեկ կիլոմետր հեռու մենք շրջվեցինք իմ անուշադրության եւ որպես վարորդ անփորձ լինելու պատճառով։ Մյուս բոլոր դեպքերում ես ալկոհոլային հարբածության վիճակում էի»,- ասել է Խառատյանը։

Դերասանն ընդգծել է, որ որոշել է անկեղծորեն պատմել հարբեցողության մասին այն նպատակով, որ մյուսներն իմանան՝ ելք կա, եւ հնարավոր է ազատվել կործանարար սովորությունից։ «Հասկանում եմ, որ դա կարող է օգնել ինչ-որ մեկին։ Դա, մեծ հաշվով, դժբախտություն է։ Ալկոհոլը, թմրանյութերը սարսափելի դժբախտություն են, որոնք հասցնում են մարդու մահվան եւ նրա մտերիմների համար մեծ խնդիրների, հնարավոր է՝ նաեւ մահվան»,- եզրափակել է Խառատյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր