Տեսանյութ. Մարդուն չի արգելվում անոնիմ լինել. Վարչապետի հայտարարության զոհ կարող են դառնալ նաև լրատվամիջոցները
![Տեսանյութ. Մարդուն չի արգելվում անոնիմ լինել. Վարչապետի հայտարարության զոհ կարող են դառնալ նաև լրատվամիջոցները Տեսանյութ. Մարդուն չի արգելվում անոնիմ լինել. Վարչապետի հայտարարության զոհ կարող են դառնալ նաև լրատվամիջոցները](https://hayacq.com/uploads/posts/2019-04/medium/1554467959_54.thumb.jpg)
«Ֆեյք, ոչ ֆեյք սահմանում չկա, ավելին ասեմ, մարդուն չի արգելվում անոնիմ լինել։ Չկա նաև օրենք, որն արգելում է մանիպուլացնել»,-մանրամասնում է Սամվել Մարտիրոսյանը՝ միաժամանակ հիշեցնելով, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է դատի տալ ու լրատվամիջոցից պահանջել հերքում տպագրել։
Փորձագետի խոսքով, Փաշինյանի հանձնարարականից հետո ԱԱԾ-ն պետք է լավ քայլեր անի։ Միաժամանակ թվարկում է այն վատ քայլերը, որոնք հնարավոր է լինեն ծառայության կողմից՝ խուզարկություններ լրատվամիջոցներում ու բլոգերների տներիում, գաղտնալսումներ։
«Հուսանք, գործը սրան չի հասնի։ Ինչ վերաբերում է լավ քայլերին, ապա առաջինը կարելի է վերահսկել ֆինանսական հոսքերը, քանի որ ունենք ԶԼՄ-ների հետ կապված օրենսդրություն»,-ասաց Մարտիրոսյանը։
Նա մտահոգություն հայտնեց, որ Փաշինյանի հայտարարության զոհ կարող են դառնալ նաև լրատվամիջոցները։
«Ես կարծում եմ՝ ճիշտ չէ, որ ԱԱԾ-ն զբաղվի այս ամեն ինչով։ Ինձ թվում է, ոստիկանությունը լրիվ հերիք է։ Բայց էլի եմ ասում, նույնիսկ ԱԱԾ-ն չի կարող դիմել ֆեյսբուքին, ասել, էս էջը սուտ բաներ է գրում, ալաբուլա է, դամբուլի մեկն է։ Դա կարող է լինել միայն բռնության կոչերի, ծայրահեղականության դեպքում և այլն, և այլն։ Այնպես օր առկա օրենսդրական դաշտի պայմաններում ԱԱԾ-ն մեծ բան չունի անելու»,-ասաց նա։
Մանրամասները՝ panorama.amտեսանյութում։