Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

06 ապր 2019 10:00

Նախարարությունը հիմա էլ մանկաբուժության գումարներն է կրճատում. բողոքի ալիք է հասունանում.«Ժողովուրդ»

Նախարարությունը հիմա էլ մանկաբուժության գումարներն է կրճատում. բողոքի ալիք է հասունանում.«Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մինչ կառավարությունը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քայլեր է ձեռնարկում ՀՀ-ում ծնելիության բարձրացման ուղղությամբ, ՀՀ առողջապահության նախարարությունը որոշել է նվազեցնել մանկաբուժության ոլորտի ֆինանսական հատկացումները:
Օրինակ` 2018թ.-ին կրծքի հասակի երեխաների բրոնխիտներ, թոքաբորբերի դեպքում պետությունը տրամադրում էր 184 հազար 100 դրամ, 2019 թվականին` 144 հազար, այսինքն` 21,5 տոկոսով ավելի քիչ:

Վերին շնչառական ուղիների բորբոքային հիվանդությունների դեպքում նախկինում պետությունը փոխհատուցում էր 112 հազար 500 դրամ, իսկ ընթացիկ տարվա համար` 98 հազար, այսինքն` 12,5% քիչ, բրոնխիտների, թոքաբորբերի դեպքում 127 հազար 900-ից նվազել է 112 հազար դրամի` կրկին 12,5 %-ով պակաս: Այս փաստը բավական լուրջ դժգոհության ալիք է բարձրացրել նաեւ մանկաբույժների շրջանում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մանկաբույժները պատրաստվում են լուրջ քայլերի դիմել, քանի որ նման քաղաքականությունը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ առանց այն էլ խնդրահարույց ոլորտում: Չէ՞ որ ներկայումս մանկաբուժությունը Հայաստանի առողջապահական համակարգի գերակա խնդիրներից մեկն է, այնինչ հենց այս ոլորտին է հարված հասցվում:
Առողջապահության նախարարության նման գործելաոճը մանկաբույժները գնահատում են սխալ` հղի կոռուպցիոն լուրջ հետեւանքներով: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԱԺ նախկին նախագահ, մանկաբույժ Արա Բաբլոյանի հետ. «Գների իջեցում եղել է, որի շուրջ մենք մեր կարծիքը հայտնել ենք, եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատրաստ է քննարկել այդ հարցերը»:
Իսկ, ահա, Առողջապահության նախարարությունը չի մեկնաբանում որոշման պատճառները` գերադասելով լռել. նախարարության մամուլի խոսնակ Ա. Նիկողոսյանը խնդրել է հարցերը գրավոր ուղարկել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր