Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

06 ապր 2019 13:43

Բանիմաց բժիշկների զոհը.48-ժամյա էրեկցիայի պատճառով տղամարդը զրկվեց մանկածին օրգանից

Բանիմաց բժիշկների զոհը.48-ժամյա էրեկցիայի  պատճառով տղամարդը զրկվեց մանկածին օրգանիցՀնդկաստանի 52-ամյա բնակիչը դարձավ ոչ բանիմաց բժիշկների զոհը. նա զրկվեց մանկածին օրգանից։
Ինչպես տեղեկացնում է BMJ Case Reports-ը, տղամարդը, որի անունը չի նշվում, հիվանդանոց է տեղափոխվել «ցավոտ ու երկարատեւ» էրեկցիայից հետո, որը տեւել է 48 ժամ։ Պատճառը պրիապիզմն էր՝ պաթոլոգիական էրեկցիա, որը կապված չէ սեռական հակման կամ գրգռման հետ։
Արյան շրջանառությունն ապահովելու համար տղամարդու առնանդամի վրա դրվել է հատուկ շունտ, ինչպես նաեւ ուրետրալ կատետր, բայց վիրահատության տառացիորեն հաջորդ օրը  նրա առնանդամի գլխիկը սկսել է սեւանալ։ Բժիշկները հանել են կատետրը, բայց տղամարդու վիճակը վատանում էր, եւ զարգացել է փտախտ։ Արդյունքում՝ վիրաբույժները ստիպված են եղել հեռացնել սեռական օրգանի գլխիկը։

Նշվում է, որ վիրահատությունից երեք շաբաթ հետո տղամարդու մոտ վերականգնվել է միզելու հատկությունը։
Բժիշկների կարծիքով՝ փտախտի առաջացման պատճառը կարող էր դառնալ ուրետրալ կատետրը, ինչպես նաեւ չափից ավելի ամուր կապը շունտավորումից հետո։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր