Ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 485.851 է. ՆԳՆ          ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել       Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը    

04 հուն 2026 09:00

Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում․ «Հրապարակ»

Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է ․Նիկոլ Փաշինյանի կողմից 10 հազար դրամով կենսաթոշակները բարձրացնելու որոշումից հետո Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հայտարարեց, թե որոշել է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել:Մեզ հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանն ասաց, որ արդեն հունիսին մանկապարտեզների աշխատակիցները բարձր աշխատավարձ են ստանալու։ «Բոլորինը նույն չափով է բարձրացել, բայց պետք է շեշտել, որ աշխատակիցները՝ ըստ հաստիքների տարբեր աշխատավարձեր են ստանում։

Այսինքն, բարձրացել է համամասնորեն, նախորդ անգամ՝ 2023-ին, բարձրացվեց ըստ զբաղեցրած հաստիքների` տարբեր, ամենաշատը բարձրացել էր դաստիարակներինը՝ 31 տոկոս, իսկ ամենաքիչը ումը որ բարձրացել էր` 15 տոկոս էր բարձրացել։ Իսկ այս անգամ բոլորինը բարձրացել է աշխատավարձի 20 տոկոսի չափով»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր