15:28 - Հենա մեկին բռնել են, ինչ են անում, որ հիմա էլ մեկին բռնեն. Սարոյանը՝ Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալության մասին         15:10 - 108 հազար դրամից պակաս ստացող ուսուցիչ չի լինի.դասագրքերի 40 տոկոսով թեթևացում են ապահովել երեխաների համար      14:48 - Կառավարությունում առկա կոռուպցիայի մասին պնդումներն անհեթեթ ու անհիմն են. Ավինյանը՝ Ամուլսարի հարցով հնչող մեղադրանքների մասին    

06 ապր 2019 15:57

Հայկական կողմի փաստարկները բավականին ծանրակշիռ են. Ադրբեջանը փոքր-ինչ պաշտպանվողի վիճակում է հայտնվել.ադրբեջանագետ

Հայկական կողմի փաստարկները  բավականին ծանրակշիռ են. Ադրբեջանը փոքր-ինչ պաշտպանվողի վիճակում է հայտնվել.ադրբեջանագետՓաշինյան-Ալիև հանդիպմանը հաջորդող ադրբեջանական կողմից բոլոր հայտարարությունները փաստում են, Փաշինյանն ու Ալիևը խոսել են այն օրակարգի շուրջ, որի մասին ՀՀ վարչապետը նշել էր Ստեփանակերտում. այսօր հրավիրված ասուլիսին նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:  
«Իլհամ Ալիևի հայտարարության առաջին նախադասությունն այն էր, որ հաջողվել է պահպանել բանակցային ֆորմատը: Սա, ըստ էության հաստատեց, որ ինչպես վարչապետն էլ նշել, խոսել են Ղարաբաղի՝ բանակցային սեղան վերադարձի մասին: Այս պահին կարող եմ նշել, որ Ադրբեջանը բանակցային գործընթացում փոքր-ինչ պաշտպանվողական վիճակում է հայտնվել, քանի որ ամեն կերպ փորձում է կանխել Արցախի վերադարձը բանակցային սեղան՝ համարելով խնդրահույց. ամբողջ մեկնաբանություններն այդ տոնայնության մեջ են»,-ասաց նա:
Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ այո, Ադրբեջանն ընդդիմանում է, բայց կատարվում է աշխատանք արտաքին քաղաքական տարբեր հարթակներում, միջնորդների հետ և այն փաստարկները, որ հայկական կողմը բերում է, բավական ծանրակշիռ են:
Ինչ վերաբերում է Ադրբեջանից նաև վերջին օրերին հնչող ռազմատենչ հայտարարություններին, ապա դրանք էլ, ըստ նրա՝ նույն տրամաբանության մեջ են: «Հատկանշական է, որ Մեհրիբան Ալիևայի հայտարարությունը եղավ Աննա Հակոբյանի՝ «Կանայք՝ հանուն խաղաղության» հերթական կոչից հետո, և կարող եմ վստահորեն ասել, որ այդ հայտարարությունը փաստում է երկու երկրների և նրանց դավանած արժեհամակարգային հսկայական անջրպետի մասին»,-ասաց նա և նշեց, որ այս ամենը փաստում է, որ նրանք չունեն խաղաղության բառապաշար, փորձում են ռազմատենչ հայտարարություններով պաշտպանվել խաղաղության մասին խոսակցություններից:
Պատգամավորը խոսեց նաև առաջիկայում Մոսկվայում սպասվող ԱԳՆ նախարարների հանդիպման մասին:
«Ըստ էության՝ այսօր բանակցային գործընթացում ինչի՞ մասին է  խոսակցությունը, բացի նրանից, որ հայկական կողմը շարունակում է պնդել Ղարաբաղի  վերադարձը,  փոխվստահության մեխանիզմների խորացման մասին է խոսքը, որի մասին վարչապետն անդրադաձավ նաև Վիեննայում հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ, որպեսզի մարդասիրական քայլերը սկսեն իրագործվել, ինչպիսին կարող է լինել այս կամ այն կողմում գերիներին ընտանիքների ացելություն, որ այցելեն տեսնեն, թե ինչպես է հարազատը, նման հնարավություն է քննարկվում: Բնականաբար, փոխվստահությանն ուղղված բոլոր առաջարկներն Ադրբեջանը ծանր է տանում»,-ասաց նա:
Հարցին, թե ի վերջո սեղանին Մադրիդյան 3 սկզբունքներն ու 6 տարրե՞րն են, թե՞ այլ փաստաթուղթ մշակելու օրակարգ կա, Հայրապետյանը նշեց, որ այս պահի դրությամբ որևէ նոր փաստաթուղթ  չի մշակվում և չի խոսվում:
«Գլխավոր խոսակցությունը և այն օրակարգը, որը փորձում ենք առաջ մղել, դա համապատասխան մթնոլորտի ստեղծումն է: Անկեղծ պետք է հասկանանք, որ ցանկացած փաթեթ, որ առաջարկվի, չի աշխատելու նման ատելության, թշնամանքի պայմաններում: Եթե խոսում ենք խաղաղ, փոխզիջումային լուծման մասին, և Ադրբեջանն ընդհանրապես պատրաստ չէ որևէ քայլ ձեռնարկել, ապա մնացած խոսակցություններն անիմաստ են: Ինչո՞ւ պետք է  շարունակ ՀՀ-ն դիտարկվի որպես զիջման պատրաստ կողմ, նման բան չի կարող  լինել: ՀՀ-ն ասել է՝ կխոսի փոխզիջումների մասին, եթե Ադրբեջանը բաց խոսակցություն վարի դրա մասին, իսկ Ադրբեջանը նման բան չի անում՝ շարունակելով  ռազմական հռետորաբանությունը»,-ասաց նա:
Ըստ Տաթևիկ Հայրապետյանի՝ հայկական կողմը բանակցություններում ունի գլխավոր խնդիր՝ ստիպել  Ադրբեջանին հարգել հրադադարի ռեժիմը, նվազեցնել զոհերի թիվը սահմանին, դիպուկահարների կրակոցները և այլն, Ադրբեջանին թույլ չտալ գնալ ռազմական ագրեսիայի, և փորձել տարբեր մարդասիրական քայլերի միջոցով փոքր-ինչ առողջացնել մթնոլորտը, բացի այդ, նաև Արցախը վերադարձնել բանակցային սեղան, այլ օրակարգ այս պարագայում, ըստ նրա՝ մեր կողմը չի հետապնդում:
Դիտարկմանը, թե հաշվի առնելով, որ Ալիևը ռազմատենչ կոչերը շարունակվում են, արդյոք  բանակցությունների գործընթացը չի գնա փակուղի, պատգամավորը նշեց՝ չի կարծում, որ նման խնդիր կա, հատկապես որ այդ ռազմատենչ հայտարությունները նաև ներքին լսարանի համար են:
«Հանդիպումից հետո Ալիևի ընդդիմադիր ազգայնական ճամբարից եղան հայտարարություններ, որ Ալիևը ձախողում է բանակցային գործընթացը, և հեգնանքով նշել էին, որ Ալիևն այդ գործընթացի մեկնարկի մասին խոսում է 16-րդ տարում: Այսինքն՝ ինչի՞ է հասել այդ տարիներին: Նշեմ, որ ապրիլի 6-ին ցույց էր նախատեսվում, որտեղ Ղարաբաղյան հարցն էր օրակարգում, սակայն իշխանությունները չէին արտոնել և այն տեղափոխվել է ապրիլի 20-ին: Ալիևի ելույթի մեկ հատվածը նվիրված էր իրենց ընդդիմադիր դաշտին հարվածելուն»,-ասաց նա:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր