17:22 - Չի բացառվում, որ Բաքուն անցնի ահաբեկչական այլ քաղաքականության` փորձի արտասահմանում առևանգել հայերին` մեր երգիչներին, քաղաքական գործիչներին...         16:45 - Ո՞ր իրական նորմով օգնականն իրավունք ունի ղեկավարի ունեցվածը վերցնել, վերաբաշխել, վաճառել.ի՞նչ ոսկիների մասին է խոսքը      16:07 - Տեսանյութ. Հուսով եմ, Փաշինյանը հետ կկանգնի այս անիմաստ ընթացքից. հոգու խորքում ինքն էլ է այդ կարծիքին. Սեֆիլյանը՝ Ամուլսարի մասին    

08 ապր 2019 10:23

Արդյո՞ք Ս. Զատիկը կտրում է հանգուցյալի քառասունքը

Արդյո՞ք Ս. Զատիկը կտրում է հանգուցյալի քառասունքը«Ս. Զատիկը կտրո՞ւմ է հանգուցյալի քառասունքը». այս հարցը բավական տարածված է։ Նախ՝ քառասունքը հանգուցյալի հարազատների համար սգո շրջան է (սգո շրջանին հատուկ է զերծ մնալ խնջույքների, ուրախ տոնակատարությունների մասնակցելուց, չսափրվել, հեռուստացույց չդիտել և այլն)։

Հանգուցյալին առնչվող հոգևոր արարողությունները ՝ յոթնօրեք, քառասունք, կատարվում են՝ ամեն մեկն իր հերթին։ Այս իմաստով Ս. Զատիկը քառասունքը չի կտրում. օրինակ՝ եթե քառասունքին մնացել է մի քանի օր և մինչ այդ հանդիպում է Ս. Զատկի տոնը, ապա քառասունքը չի կտրվում։ Այլ բան է, որ նման դեպքում Մեռելոցն ու քառասունքը սգավոր ընտանիքի հյուրերի համար կատարվում է միասին՝ ելնելով բացառապես սոցիալական վիճակից։ Իրականում Ս. Զատիկը «կտրում է» սուգը, ոչ թե քառասունքը։
Այսինքն, Ս. Զատկին ննջեցյալի ընտանիքի անդամները դուրս են գալիս սգից, սակայն ճիշտ քառասունքի օրը հարկ է, թեկուզ ընտանիքի անդամներով, այցելել ննջեցյալի շիրիմին։
Qahana.am
 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր