Այս կենդանակերպի նշանները կհայտնվեն ֆինանսական հաջողության և մեծ փոփոխությունների հոսքի մեջ          ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց, նա տնային կալանքի տակ է       Վաշինգտոնում Փաշինյանի և Ալիևի ստորագրած փաստաթղթերը որևէ իրավական ուժ չունեն և խաղաղություն չեն բերի Հարավային Կովկասին    

22 հոկ 2018 09:46

Հանգուցյալի ընտանիքը ցնցված է.բրիտանացի զբոսաշրջիկի դին Եգիպտոսից վերադարձրել են առանց սրտի և երիկամի

Հանգուցյալի ընտանիքը ցնցված է.բրիտանացի զբոսաշրջիկի  դին Եգիպտոսից վերադարձրել են առանց սրտի և երիկամի62-ամյա Դևիդ Համֆրիսը մահացել է թոռների հետ խաղալիս՝ լողավազանի մեջ ընկնելու արդյունքում, Հուրղադա եգիպտական հանգստավայրում։ Չորս երեխաների հայրը երկուշաբաթյա արձակուրդում է եղել իր ընտանիքի հետ միասին։ Սակայն վայելել արձակուրդը նա այդպես էլ չի կարողացել. նա մահացել է սրտի նոպայից։
Երբ դին Բրիտանիա են հասցրել, պաթոլոգոանատոմները հայտնաբերել են, որ Եգիպտոսում Համֆրիսին արդեն դիահերձել են, ավելին՝ մարմնից հանել են երիկամներն ու սիրտը։
Հանգուցյալի 59-ամյա այրին՝ Լինդան, լրագրողներին պատմել է, որ Եգիպտոսում իրենց ոչինչ չեն ասել հանած օրգանների մասին։
Նրա խոսքերով՝ հանգստի ժամանակ ամուսինը մի քիչ վատ է զգացել, սակայն եգիպտացի բժիշկները նրան միայն հակաբիոտիկներ են նշանակել։
Հանգուցյալի ընտանիքը ցնցված է, քանի որ Եգիպտոսում տղամարդուն դիահերձել են, չնայած իրենց արգելքին։ Նրանք ասում են, որ հիմա այլևս երբեք չեն իմանա, թե ինչ է նրա հետ իրականում պատահել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր