Տեսանյութ.Ամերիկայի Միացյալ Նահանգների Օկլահոմա նահանգում տորնադո է եղել          «Էյթի Էյթ Հոթել ընդ Սպա» հյուրանոցային համալիրի բակում մաhացած է հայտնաբերվել 35-ամյա տղամարդ       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար    

24 ապր 2026 11:29

«Էյթի Էյթ Հոթել ընդ Սպա» հյուրանոցային համալիրի բակում մաhացած է հայտնաբերվել 35-ամյա տղամարդ

«Էյթի Էյթ Հոթել ընդ Սպա» հյուրանոցային համալիրի բակում մաhացած է հայտնաբերվել 35-ամյա տղամարդԱյսօր՝ ապրիլի 24-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքում հայտնի «Էյթի Էյթ Հոթել ընդ Սպա» հյուրանոցային համալիրի բակում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անի Դանիելյանի գլխավորությամբ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կալեն Բաղյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, և նշված հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դի։

Դեպքի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Իրավապահները պարզել են, որ մահացածը Վայոց ձորի մարզի բնակիչ 35-ամյա Աշոտ Խ․-ն է։Տեղի ունեցածը սպանություն է, թե ինքնասպանություն, պարզվում է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր