Շիրակի փողոցում բшխվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-ն․ 4 վիրшվորներից մեկը հղի կին է, մյուս երեքը՝ երեխաներ          Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական և այլ կապեր խզելու օրակարգ ՀՀ կառավարությունը չունի       Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ՝ Զելենսկու հետ հանդիպումից առաջ    

08 ապր 2019 11:28

Հասանովը ՝ բանակին.ցանկացած պահ պատրաստ լինել մարտական գործողություններ սկսելուն

Հասանովը ՝ բանակին.ցանկացած պահ պատրաստ լինել մարտական գործողություններ սկսելունԱդրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանձնարարել է երկրի զինված ուժերի ստորաբաժանումներին մշտապես պատրաստ լինել ակտիվ մարտական գործողություններ սկսելուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով պաշտպանության նախարարության հաղորդագրությանը:
«Նախարարը հստակ ցուցումներ է տվել բոլոր մակարդակների հրամանատարներին եւ ղեկավարներին մշտական հսկողություն սահմանել թշնամու գործողությունների նկատմամբ, վճռական պատասխան տալ նրա հնարավոր սադրանքներին եւ ցանկացած պահի պատրաստ լինել ակտիվ մարտական գործողություններ սկսելուն»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ավելին, նախարարը նշել է, որ «բոլոր պլանային զորավարժություններն ուղղված են լայնածավալ հարձակողական գործողություններ իրականացնելուն»:
Պաշտպանության նախարարը հանձնարարել է համապատասխան պաշտոնյաներին ավելացնել վարժանքների ինտենսիվությունը, հատկապես գիշերային ժամերին, հնարավորինս ռազմական պայմաններում եւ տեղանքում, բարձրացնել զինծառայողների մարտունակության մակարդակը եւ ստորաբաժանումների անվտանգությունը,-նշվում է հաղորդագրության մեջ:
Ըստ մամուլի ծառայության տվյալների՝ նիստին մասնակցել են պաշտպանության փոխնախարարը, զորքերի հրամանատարները, նախարարության գլխավոր վարչությունների եւ ծառայությունների ղեկավարները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր