Ես ՀՀԿ-ին ասում էի՝ գեյ-ակտիվիստ եք, չէին հավատում. Արական սեռի ներկայացուցչի անունը Լիլի՞թ է

Այդ ի՞նչ հարցեր են դնում: Այն պահին, երբ ՀՀԿ-ական իշխանությունն այդ մարդուն տվել է ՀՀ քաղաքացու անձնագիրը՝ Լիլիթ Մարտիրոսյան, սեռն արական, նրան ընդգրկել է ընտրական ցուցակների մեջ, ուրեմն նրան օժտել է ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներով եւ պարտականություններով՝ առանց բացառության»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տրանսգենդերի ելույթին ու Հանրապետական կուսակցության անդրադարձին:
«Ես, որ նրանց ասում էի՝ դուք գեյ ակտիվիստ եք, նրանք չէին հավատում: Նրանք այդ կարգավիճակից չեն կարող խուսափել: Այդ ո՞ւմ են եկել ինչի մեջ մեղադրում: ԲՀԿ-ն ինչի՞ց է բողոքում, որ իրենց կուսակցության ներկայացուցիչը ստորագրել է ցուցակը: Ես պետական պահպանության ծառայությունից գրավոր բացատրություն եմ պահանջել եւ ինձ տվել են փաստաթուղթ, որ Նաիրա Զոհրաբյանն է ստորագրել ցուցակը»,-հավելեց վարչապետը: