Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

09 ապր 2019 14:40

Էդ գալուբոյները պետք է գան երկրի մեջ ամբիոնին մոտենա՞ն. ուզում ենք, որ էգը էգ լինի, որձը՝ որձ

Էդ գալուբոյները պետք է գան երկրի մեջ ամբիոնին մոտենա՞ն. ուզում ենք, որ էգը էգ լինի, որձը՝ որձԽայտառակություն է, որ Հայաստանի թիվ մեկ քաղաքական ամբիոնը տրամադրվում է նմանատիպ մարդկանց: Ընդհանրապես չեմ էլ ուզում այդ մարդկանց անունը տալ, որովհետև, երբ դրանց անունները շատ ենք տալիս նպաստում ենք երեխաների այլասերմանը. «Բոլոր մարդիկ հավասար իրավունքներ չունեն: Եվրոպայում ունեն, իսկ մեր Հայաստանում մեր ավանդականն ավելի կարևոր է: Այդպիսիններին մեր ապրած կյանքով տեղ չենք տվել: Եթե ուզում եք եվրոպական բարքերը բերել Հայաստան, սխալվում եք: Իսկ այդպիսի այլասրված արքուբարք ունեցողները թող գնան հոլանդիաներում ապրեն: Իմացեք նաև, որ Եվրոպան այսօր դատարկվում է, աճ չունեն: Եթե կանայք իրար հետ են ամուսնանում, տղամարդիկ՝ իրար հետ, աճ չի լինում, մուսուլմանները լցվել են: Ուզում եք Հայաստանն ավերե՞լ»: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ խոսելով տրանսգենդերի ելույթի մասին և հավելելով, որ այդ մեղքը ոչ միայն մարմինը, այլ նաև հոգին է սպանում:

«Դա Աստծու զայրույթն է բերում մեզ վրա: Այլասերվածության չափ ու սահման կա: Նմանատիպ այլանդակված բարքերը թող չգան Հայաստան, կան լավ բարքեր, որոնք կարող են գալ: Եթե մենք դա անում ենք, որ գումար գա Հայաստան, բայց մեր խիղճն ու հավատքը վաճառում ենք, դեմ պետք է լինենք: Ես էն գլխից իմ ասած սկզբունքին կողմնակից եմ եղել: Դրանց պետք է հասարակությունից հեռու պահել»,-ասել է պատգամավորը:

«Իսկ եթե դուք գտնում եք, որ էտ գալուբոյները պետք է գան երկրի մեջ ամբիոնին մոտենան…ես բռնության կողմնակից չեմ, բայց վտարելուն կողմնակից եմ, ուղարկեք Հոլանդիա: Մենք ուզում ենք, որ էգը էգ լինի, որձը՝ որձ: Հասկացանք Եվրոպա, դա էլ չափ ու սահման ունի: Ես կողմնակից եմ, որ ամբիոնը մաքուր լինի: Ես վատ եմ զգում, որ այդ սրբապիղծը ամբիոնից ելույթ է ունեցել, մենք էլ պետք է ունենանք»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր