Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 16-ին տարադրամի շուկայում          Գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում       Ապրիլի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

09 ապր 2019 18:00

Աղմուկը բարձրացել է Զոհրաբյանի բարձրացրած ալիքի պատճառով,մանդատս վայր չեմ դնելու

Աղմուկը բարձրացրել է Զոհրաբյանի բարձրացրած ալիքի պատճառով,մանդատս վայր չեմ դնելուՏիկին Զոհրաբյանը խախտել է ԱԺ կանոնակարգ օրենքն ու պատգամավորական էթիկայի կանոնները: Ես սպասում են նրա արձագանքին, երբ ստանամ և հարկ լինի խոսելու, կխոսեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ խոսելով տրանսգենդերի ելույթի հետ կապված պատմությայն մասին:
Կարապետյանը նշեց, որ խախտվել է լսումների կարգը, պատշաճ չի իրազեկվել հանրությանն այդ մասին. «Լսումներից երեք օր առաջ օրակարգը պետք է լիներ կայքում և լրատվականներում: Բացի դրանից, մարդկանց սենյակից դուրս հրավիրել ոչ մի դեպքում չի կարելի անել»:
Ինչ վերաբերում է Զոհրաբյանի հրապարակած փաստաթղթին, որ ինքն է ՀԿ-ներին նամակ ուղարկել, Կարապետյանն ասաց, որ չի ժխտում. «Ես ուղարկել եմ իրազեկող նամակ ՀԿ-ներին, խրախուսել եմ, որ այդ նամակը փոխանցեն այլ ՀԿ-ներին ևս: Այս բովանդակությունը եղել է նաև ԱԺ կայքում՝ համապատասխան օրակարգով, և հանձնաժողովում ես հաստատել եմ այն՝ որպես հանձնաժողովի անդամ: Տիկին Զոհրաբյանն հաստատված օրակարգը այնուհետև փոխել է, ինչի իրավունքը չուներ»:
Կարապետյանի խոսքերով, աղմուկը բարձրացրել է Նաիրա Զոհրաբյանի բարձրացրած ալիքի պատճառով. «Դիցուք ճգնաժամ է տեղի ունեցել, ինչպես է պատգամավորն արձանգանքելու, ինչպիսի վարք պետք է դրսևորի»:
Պատգամավորը նշեց, որ նախնական օրակարգում թեմատիկ բաժանում չի եղել. «Խնդիրն այն է, որ թեմատիկ բաժանումներ չեն եղել, ասվել է, որ քննարկվելու են մարդու իրավունքները: Իսկ եթե եղել է ճգնաժամ, պետք է պատշաճ արձագանքել»:
Կարապետյանը նշեց, որ ինքը մանդատը վայր չի դնելու, ինչպես պահանջում են սոցկայքերում:
Իմ քայլի պատգամավորը բարձրացրել է հանձնաժողովի նախագահի պաշտոնից Զոհրաբյանին հեռացնելու հարցը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր