Փաշինյանի քայլերին զուգահեռ՝ Արցախի պետական ինստիտուտների վերականգնման հարցը կրկին օրակարգում է․ «Ժողովուրդ»          Իրանը կլինի միջուկային սպառազինությունների նոր մրցավազքի առաջին նշանը       Մայիսի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

11 ապր 2019 14:10

Անթույլատրելի է. Ղարաբաղը մեզ համար գորշ գոտի է, քանի որ մենք չենք կարող այնտեղ աշխատել. Յագլանդ

Անթույլատրելի է. Ղարաբաղը մեզ համար գորշ գոտի է, քանի որ մենք չենք կարող այնտեղ աշխատել. ՅագլանդԱնթույլատրելի է, որ Եվրոպայի խորհրդի դիտորդական մարմինները եւ մարդու իրավունքների հանձնակատարը չեն կարող աշխատել Եվրոպայի տարածքի որոշակի մարզերում եւ այսպես կոչված՝ գորշ գոտիներում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:
Ղարաբաղը մեզ համար գորշ գոտի է, քանի որ մենք չենք կարող այնտեղ աշխատել»,- նշել է գլխավոր քարտուղարը՝ ի պատասխան հայկական լրատվամիջոցի ներկայացուցչի հարցին:

Յագլանդը նշել է, որ մարդու իրավունքների հանձնակատարը պետք իրավունք ունենա լինելու ամեն տեղ, որտեղ կցանկանա, քանի որ հանձնակատարը զբաղվում է հումանիտար, այլ ոչ թե քաղաքական գործունեությամբ:
Նշենք, որ այցելությունների խոչընդոտը Բաքվի դիրքորոշումն է: Ադրբեջանի ԱԳՆ-ում անգամ հատուկ «սեւ ցուցակ» կա, որի մեջ են ներառվում Լեռնային Ղարաբաղ այցելած անձանց անունները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր