Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ          Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման       Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են    

11 ապր 2019 14:59

Ռուսաստանում այնքան են լկտիացել, որ սկսում են ոլորել մեր ձեռքերը.մեր ձախ այտին խփում են, մենք աջն ենք դեմ տալիս

Ռուսաստանում այնքան են լկտիացել, որ սկսում են ոլորել մեր ձեռքերը.մեր ձախ այտին խփում են, մենք աջն ենք դեմ տալիսԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուս գործընկերների որոշ գործողություններ՝ Բելառուսի համար շուկան փակելու գծով, համեմատել է պատժամիջոցների հետ։ Այս մասին նա ասել է ապրիլի 11-ին կառավարության տնտեսական հատվածի հետ խորհրդակցությունում։

«Երբ ստացա հարցերի ցանկը՝ ինձ զարմացրեց հետեւյալը. վերջին ժամանակներս (գուցե ԶԼՄ-ները ստում են, գուցե մասնագետներն ինձ կեղծ ինֆորմացիա են զեկուցում) ամեն օր լսում ու կարդում եմ ինֆորմացիա, թե մեր հիմնական առեւտրային գործընկերը (նրանք սիրում են իրենց գործընկեր անվանել) ավելի ու ավելի շատ պատժամիջոցներ է մտցնում Բելառուսի դեմ,- ասել է պետության ղեկավարը։- Իրենք գտնվում են պատժամիջոցների տակ եւ դատապարտում են դա, եւ ես այստեղ միանգամայն նրանց կողմնակիցն եմ։ Բայց միեւնույն ժամանակ նման զենքով պայքարում են իրենց մերձավոր դաշնակիցների դեմ»։

«Մեկ մի ձեռնարկություն են փակում, մեկ մի ուրիշը։ Հետո էլ՝ մեկ գազարը դուր չի գալիս, մեկ կանաչին, մեկ արդեն վարունգը։ Թե՞ կասկածներ ունեն, որ մենք ինչ-որ բան այնտեղից չենք մատակարարում։ Եվ ամեն օր տեղի է ունենում մեր ձեռնարկությունների փակում։ Մեզ համար շուկան փակում են»,- նշել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նա օրինակ է բերել, թե ինչպես է բելառուսական կողմը մեկ կամ մեկուկես տարի առաջ վարվել, երբ մասնագետները զեկուցել են, որ վթարային վիճակում են նավթատարն ու նավթամթերքի խողովակատարը, որոնք անցնում են Բելառուսի տարածքով։ «Հենց նավթագծով։ Եվ մենք պետք է նորոգման համար մի քանի օր փակեինք այդ նավթատարները։ Մենք հասկանում էինք, որ դա վնաս կհասցնի Ռուսաստանի Դաշնությանը։ Եվ այդ ժամանակ ես հանձնարարեցի աշխատել վթարային կարգով, բայց չփակել այդ ճանապարհները, որոնցով տեղափոխվում է Ռուսաստանի Դաշնության գլխավոր արտահանվող ապրանքը՝ նավթը»,- ասել է Բելառուսի նախագահը։

Նրա խոսքով՝ այս հարցը հիմա էլ կա օրակարգում։ Ալեքսանդր Լուկաշենկոն, դիմելով փոխվարչապետ Իգոր Լյաշենկոյին, ասել է. «Եթե հարկավոր է նորոգել նավթատարներն ու նավթամթերքների խողովակատարները, որոնք անցնում են Բելառուսով, նորոգեք։ Որովհետեւ այն բարիքը, որ մենք անում ենք Ռուսաստանի Դաշնության համար, այն մշտապես չարիքի է վերածվում մեզ համար։ Այնտեղ արդեն այնքան են լկտիացել, որ սկսում են ոլորել մեր ձեռքերը»։

«Մենք պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկենք։ Ի՞նչ է՝ մենք անընդհատ սպասում ենք. մեր ձախ այտին խփում են, մենք աջն ենք դեմ տալիս։ Պարզեք ու զեկուցեք հաջորդ շաբաթ»,- ասաց Ալեքսանդր Լուկաշենկոն։

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, նախօրեին Ռոսսելխոզնադզորը հայտարարել էր Բելառուսից խնձորի ու տանձի մատակարարումների սահմանափակում մտցնելու մասին կեղծ ֆիտոսանիտար վկայականների պատճառով։

Սա առաջին դեպքը չէ, երբ գերատեսչությունն ընդունում է նման միջոցներ։ Ռոսսելխոզնադզորը նաեւ քննադատում է բելառուսական կողմին այն բանի համար, որ Ռուսաստանում շարունակում են հայտնվել մթերքներ Եվրոպայից, որոնք էմբարգոյի տակ են։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր