18:23 - Աշխարհը պետք է չլռի.Փաշինյանն Էրդողանի ելույթը ծայրահեղ ատելության խոսք է անվանել         18:18 - ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը փորձել է ԱԺ մուտք գործել զենքո՞վ      17:57 - Տեսանյութ. Տեսախցիկն արձանագրել է Վայոց Ձորում ողբերգական ավտովթարի պահը. 31-ամյա վարորդը մահացել է    

11 ապր 2019 18:48

Ջրահեղձը կենդանացավ մահվանից մեկ ժամ հետո. անհավանական պատմություն, որի հիման վրա նկարահանել են բլոկբաստեր

Ջրահեղձը կենդանացավ մահվանից մեկ ժամ հետո. անհավանական պատմություն, որի հիման վրա նկարահանել են բլոկբաստեԱնհավանական պատմությունն այն մասին, թե ինչպես է ջրահեղձը կենդանացել մահվանից մեկ ժամ հետո, դարձել է«Breakthrough» գեղարվեստական կինոնկարի հիմքը։
Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, արտակարգ դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարին։ 14-ամյա Ջոն Սմիթը երկու ընկերների հետ խաղում էր Սենթ Լուիզ սառած լճում (ԱՄՆ, Միսուրի նահանգ)։ Հանկարծ սառույցը կոտրվել է, եւ բոլոր երեքն էլ ընկել են ջուրը, որի ջերմաստիճանը զրոյից ցածր էր։ Ջոնի ընկերներին հաջողվել է փրկվել, բայց պատանին հայտնվել է լճի հատակում եւ ջրի տակ մնացել ընդհանուր առմամբ 15 րոպե։
Այնուհետեւ նրան հասցրել են հիվանդանոց, որտեղ բժիշկները փորձել են վերակենդանացնել նրան 45 րոպե, բայց ապարդյուն։ Ջոնը պաշտոնապես մեռած է ճանաչվել։ Սակայն երբ մայրը՝ Ջոյսը, լաց է եղել եւ սկսել աղոթել նրա մարմնի վրա, Ջոնի սիրտը նորից է բաբախել։

Բժիշկները ծնողներին ասել են, որ տղան գլխուղեղի եւ ներքին օրգանների լուրջ վնասվածքներ ունի, եւ եթե անգամ առաջին գիշերը ողջ մնա, ամբողջ կյանքում վեգետատիվ վիճակում կլինի։ Այնուամենայնիվ, Ջոնն աստիճանաբար ապաքինվում էր եւ 16 օր հետո դուրս գրվեց հիվանդանոցից։
Անհավանական պատմությունն ընկել է բլոկբաստերի հիմքում, որի գլխավոր դերակատարան է Քրիս Մետցը։ Ջոնն արդեն 18 տարեկան է, եւ նա հույս ունի, որ իր պատմությունը կոգեշնչի մարդկանց հավատալ հրաշքի հնարավորությանը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր